486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել. Օսկանյան
19:41
04 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ տնային կալանք չի կիրառվել։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Մտահոգություն կա՝ բացառապես նրա անվտանգության հետ կապված։ Տվյալ հարցը բավական լուրջ էր մարտի 1-ին, երբ նա մտադիր էր գնալ ընդդիմության հանրահավաքին, և բնական է, որ Պետական պահպանության ծառայությունը չէր կարող դա թույլ տալ, քանի որ դրությունը պայթունավտանգ էր, այնտեղ ընդհարվել էին ոստիկանությունը և ցուցարարները, և պետությունը չէր կարող իր վրա նման պատասխանատվություն վերցնել»,- ասաց Օսկանյանը։

Ներկայումս Տեր-Պետրոսյանը գտնվում է իր առանձնատանը, որտեղ նա տեղափոխվել էր Պետական պահպանության ծառայության պահակախմբի կողմից շաբաթ առավոտյան՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելուց հետո։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժի  սահմանափակումներին, ապա, Օսկանյանի խոսքերով, «եթե նա ցանկանում է տեղաշարվել հանրապետությունում կամ այցելել այնպիսի վայրեր, որտեղ նրան ոչինչ չի սպառնում, ապա դա հնարավոր է»։

Սակայն, ինչպես կարծում է ՀՀ ԱԳ նախարարը, այս հարցն անհրաժեշտ է վերահասցեագրել համապատասխան մարմիններին։

«Ես չէի ցանկանա այս հարցն ավելի մանրամասնել, այն չի մտնում իմ իրավասությունների մեջ, քանի որ պաշտոնի բերումով՝ ես նրա տեղաշարժի հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ ողջ տեղեկատվությանը չեմ տիրապետում»,- ասաց Օսկանյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Ընդհարումների հետևանքով մահացել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։