487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՍԴ-ն հրաժարվել է երկրի նախագահին և վարչապետին ներգրավել նախագահական ընտրությունների բողոքարկման հացադիմումների քննարկմանը
19:17
04 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի նիստին մերժել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների միջնորդությունը՝ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման հայցի քննությանը ՀՀ նախագահին և վարչապետին որպես վկաներ ընդգրկելու մասին։

Երեքշաբթի ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի սկսել է քննել մեկ ընդհանուր վարույթում միավորած փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ հայցերը, որոնք ներկայացրել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Տիգրան Կարապետյանը։

«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը կարող են լրացուցիչ տեղեկության հաղորդել, որը դատարանին կօգնի հայտարարության քննության ժամանակ։ Այն փաստը, որ Սերժ Սարգսյանի անունից ՍԴ-ում ելույթ է ունենում նրա ներկայացուցիչը, մեզ զրկում է անձամբ վարչապետին հարցեր տալու հնարավորությունից»,- հայտարարեց ՍԴ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։

Սակայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պարզաբանեց, որ Սահմանադրությունը ցանկացած անձի իրավունք է տալիս անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով մասնակցել նիստին։ Եթե նիստին մասնակցում է ներկայացուցիչը, պարզաբանեց Հարությունյանը, ապա բոլոր հարցերը կարող են տրվել հենց ներկայացուցչին։

Իր հերթին ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Մանթաշյանն ընդգծեց, որ միջնորդությունը բավարարման ենթակա չէ, քանի որ գործով պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, անմիջականորեն որի իրավասությունների մեջ է մտնում բոլոր ընտրական և հետընտրական գործընթացների կարգավորումը։ Բացի այդ, ինչպես նշեց փաստաբանը, հայցվոր կողմը միջնորդությունը հաստատելու բավարար հիմնավորումներ չի ներկայացրել։

ՀՀ ՍԴ անդամները համաձայնել են պատասխանող կողմի փաստարկների հետ և մերժել են ՀՀ նախագահին և վարչապետին նիստին որպես վկաներ ընդգրկելու միջնորդությունը։

Միաժամանակ հայցվորի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ներկայացրել է մի շարք նոր միջնորդություններ։

Մասնավորապես, հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ այս գործով որպես վկաներ ներգրավել ՀՀ գլխավոր դատախազության նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և այս կուսակցությունից ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանին։ Միջնորդությունը բավարարվել է։ Գրիգորյանը նաև միջնորդել է գործին նոր ապացույցներ՝ տեսա և ձայնագրություններ կցելու համար, սակայն ՍԴ-ն մերժել է։

Ներկայումս ՀՀ ՍԴ նիստը ընդմիջվել է մինչև չորեքշաբթի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։