481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից. Օսկանյան
19:05
04 Մարտի 2008

Ադրբեջանը ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական հարթությունում փորձում է օգտվել Հայաստանում  ստեղծված ներքաղաքական իրավիճակից, հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

Նա հիշեցրեց, որ Արդբեջանը ՄԱԿ է ներկայացրել Ղարաբաղի մասին բանաձև, որի քվեարկությունը նախատեսված է մարտի 14-ին։

«Մենք շարունակում ենք դիվանագիտական աշխատանքները՝ այդ բանաձևը կասեցնելու ուղղությամբ, քանի որ դա համարում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի չարաշահում»,-ասաց Օսկանյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Ընդ որում նախարարը նշեց, որ Ադրբեջանը բանաձևը ցանկացած պահի մտցնելու իրավունք ունի։

«Սակայն պետք է հաշվի առնել, որ բանակցային գործընթացում դեռևս մեծ չսպառված ներուժ կա, Հայաստանի նորընտիր նախագահը պատրաստ է լիովին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները՝ այսօր ունեցած հիմքերի վրա»,-ասաց Օսկանյանը։

Նա ավելացրեց, որ այս բանաձևի անցնելու դեպքում նորընտիր Հայաստանի նախագահը տհաճ դրության մեջ կհայտնվի, և«դա այն բանի նշանը կդառնա, որ Ադրբեջանը մտադրություն ունի փոխել իր ռազմավարությունը բանակցությունների վերաբերյալ։

Բացի այդ, նախարարի կարծիքով, ներկա պահին Բաքվի քայլերին հակազդելու Հայաստանի ջանքերը բավական լավ արդյունքներ են տվել։

Նրա խոսքերով, բանաձևի կապակցությամբ Ադրբեջանի հիմնավորումները հիմնվում են Կոսովոյի նախադեպի վրա, ինչը Հայաստանը նրանց կողմից դատարկ հիմնավորում է համարում։

«Բաքուն, պարզապես  օգտվելով Կոսովոյի իրավիճակից և Հայաստանի ներքաղաքական իրավիճակից, փորձում է լուծել իր խնդիրները և հասնել իր տարածքային ամբողջականության ճանաչման, այսինքն այն, ինչ Ադրբեջանը բազմիցս փորձել է անել, սակայն անհաջող»,-ասաց Օսկանյանը։

Ընդ որում նա ասաց, որ չի կարող կանխատեսել բանաձևի քվեարկության արդյունքը։

«Միայն կարող եմ հավաստիացնել, որ այս պահին Մինսկի խմբի համանախագահ-երկրները փորձում են Ադրբեջանին համոզել՝ ետ վերցնել իր բանաձևը։ Չգիտեմ՝ դա կհաջողվի նրանց թե ոչ, բայց մտածում եմ և հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները, ամեն դեպքում,  չեն պաշտպանի այս բանաձևը»,-ասաց Օսկանյանը։

Ադրբեջանը փետրվարի 26-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային է ներկայացրել «Ադրբեջանի գրավյալ տարածքների դրությունը» բանաձևի նախագիծը, որում խնդրում է հաստատել իր տարածքային սահմանները և իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Փաստաթղթում ընդգծվում է «Ադրբեջանական հանրապետության գրավյալ տարածքներից հայկական ուժերի անհապաղ, լիարժեք և անառարկելի դուրսբերման» անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: