486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արգենտինայի և Վիետնամի նախագահները շնորհավորել են Սարգսյանին` Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
18:33
04 Մարտի 2008

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և Վիետնամի նախագահ Նգուեն Մին Չիետը շնորհավորել ենՍերժ Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արգենտինայի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,-նշված է Արգենտինայի նախագահի ուղերձում։ Քրիստինա Կիրչները նաև վերահաստատել է Արգենտինայի կառավարության ձգտումը` էլ ավելի զարգացնելու և խորացնելու երկու երկրների միջև գոյություն ունեցող  բարեկամության և համագործակցության կապերը` ի շահ երկու ժողովուրդների։

Վիետնամի նախագահի շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնվում, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամության ավանդական հարաբերությունները մշտապես հուսալի հիմք են հանդիսանում երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության ամրապնդման ու զարգացման համար` ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման և երջանկության:

«Մաղթում եմ հայ ժողովրդին` Ձեր ղեկավարությամբ մեծ հաջողությունների հասնել երկրի զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության բարձրացման գործում»,- իր ուղերձում նշել է Նգուեն Մին Չիետը։

ԿԸՀ վերջնական արդյունքների համաձայն, Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, ով փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։