487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական զինված ուժերը ետ են գրավել իրենց դիրքերը՝ ադրբեջանական կողմի հետ ընդհարման ժամանակ. Օսկանյան
17:30
04 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայկական զինված ուժերը ետ են գրավել իրենց դիրքերը՝ Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի հետ ընդհարման ժամանակ, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար վարդան Օսկանյանը։

Նրա խոսքերով, նախօրեին Մարտակերտի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից արձանագրվել է բավականին լուրջ ոտնձգություն հայկական ուժերի վրա։

Ինչպես նշեց նախարարը, հայկական կողմից կան վիրավորներ, ադրբեջանական կողմը հայտարարել է զոհերի մասին, սակայն տվյալ  տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։ Օսկանյանը հաղորդեց, որ այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։

ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ մի պահ հայկական կողմը զիջել է իր դիրքերից մեկը, սակայն կարողացել է ետ գրավել այն և վերադառնալ նախնական դիրքերին։

«Մենք դատապարտում ենք տվյալ ոտնձգությունը և կարծում ենք, որ դա Ադրբեջանի կողմից Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրադրության լուրջ չարաշահում է»,- ասաց Օսկանյանը։

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԳ ղեկավարը, «հնարավոր է՝ պաշտոնական Բաքվին թվում է, որ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է ներքին իրադրությանը, և տվյալ համատեքստում նրանք կարող են որևէ, թեկուզ  հոգեբանական դիվիդենտներ շահել՝ իրենց դիրքերի առաջխաղացման հաշվին, սակայն դա նրանց չի հաջողվի»։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։