483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների մեղավորները պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ. նախագահի մամուլի քարտուղար
17:18
04 Մարտի 2008

Երևանի անկարգությունների  մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, հայտարարեց նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

«Բոլոր նրանք, ովքեր հրահրել և կազմակերպել են զանգվածային անկարգությունները, անհնազանդության ցույցերը և բռնի ուժով իշխանափոխության կոչեր են արել, պատասխան կտան օրենքի ողջ խստությամբ... Նրանց չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից»,-ընդգծեց նա երեքշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Այս կապակցությամբ Սողոմոնյանը նշեց, որ ներկա պահին գլխավոր դատախազը խորհրդարանում միջնորդություն է ներկայացնում չորս խորհրդարանականների՝ Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին և Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու և պատասխանատվության կանչելու համար։

«Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իրենք են կրում՝ թե իրադարձությունների, թե անկարգությունների զոհերի համար»,-ասաց մամուլի քարտուղարը։

Սողոմոնյանը հայտնեց, որ ներկա պահին ուսումնասիրվում են անկարգությունների ժամանակ ութ մարդկանց մահվան հանգամանքները, ինչից հետո իրավապահ մարմինները կներկայացնեն իրենց եզրակացությունը։

«Կա տեղի ունեցածի տեսաերիզը, և դժվար թե որևէ բան գաղտնի մնա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հայ հասարակությունն արդեն ծանոթացել է  իրադարձությունների որոշ տեսագրությունների հետ և շուտով դեռ շատ բան կիմանա։

Սողոմոնյանը նկատեց, որ իրավապահ մարմիններն անկարգությունների ժամանակ ոչ համազոր ուժ չեն կիրառել։ «Ավելին, ոստիկանության ուժերով հնարավոր չէր կանխել տեղի ունեցող ջարդարարաությունն ու ավերումները, քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները զինված էին միայն մահակներով և վահաններով։ Արտակարգ դրություն մտցնելուց հետո միայն որոշում կայացվեց ստեղծված իրավիճակից միասնական ուժերով դուրս գալու մասին»,-ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք, որտեղ շարունակել են բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։

Ընդհարումների հետևանքով մահացել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այրվել է 36 տրանսպորտային միջոց։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: