486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ՍԴ-ն սկսել է նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը
14:19
04 Մարտի 2008

Հայաստանի Սահմանադրական դատարանը սկսել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների բողոքարկման մասին դիմումների քննությունը։

ՍԴ-ն մեկ ընդհանուր վարույթում է քննում ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Տիգրան Կարապետյանի կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ հայցերը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, որպես հայցվոր հանդես են գալիս նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը և նրա ներկայացուցիչներ՝ նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ Ռուզաննա Ստեփանյանը և իրավաբան Արմեն Ղազարյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներն են Արտակ Զեյնալյանը, իրավաբաններ Վահե Գրիգորյանը և Պարգև Օհանյանը։

Որպես պատասխանող կողմ ԿԸՀ-ից հանդես են գալիս հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը և իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Դավիթ Մանթաշյանը։

Որպես պատասխանող կողմ ներգրավված են Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, Ոստիկանությունը՝ ի դեմս պետի տեղակալ Արարատ Մահտեսյանի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ի դեմս Գրիգոր Ամալյանի։

Բացի այդ որպես երրորդ անձ, դատական նիստին մասնակցելու անձնական դիմումի հիման վրա, ներգրավված է նախագահական ընտրություններում հաղթանակ տարած վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտարարեց հարցով զեկուցող, ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, դիմումների քննման համար ՍԴ-ն պահանջել է անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունը Վարչական դատարանից, Գլխավոր դատախազությունից և Ոստիկանությունից։

Նիստի ժամանակ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները հանդես եկան մի շարք միջնորդություններով, մասնավորապես, Արտակ Զեյնալյանի միջնորդությամբ նիստի բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին զանգվածային անկարգությունների զոհերի հիշատակը։

Զեյնալյանը նաև հանդես եկավ ՍԴ շենքից և դրա մոտակայքից շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության զորքերի դուրսբերման մասին միջնորդությամբ։ Նա նաև միջնորդություն ներկայացրեց դատական նիստին Տեր-Պետրոսյանի մասնակցությունն ապահովելու մասին, որը, փաստորեն, նրա խոսքերով, գտնվում է տնային կալանքի տակ։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, պետաիրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն, իր կողմից, հայտարարեց, որ ըստ օրենսդրության՝ Հայաստանում տնային կալանք գոյություն չունի։

Նա ընդգծեց, որ չկա որևէ իրավական և փաստացի խոչընդոտ Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ ներկայանալու համար։ Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանն իր հերթին ասաց, որ զորքերն ապահովում են ՍԴ-ի անվտանգությունը՝ ավելացնելով, որ Երևանը գտնվում է արտակարգ դրության ռեժիմում և ողջ քաղաքում ապահովվում է անվտանգությունը։

Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ, իրավաբան Վահե Գրիգորյանը միջնորդություն ներկայացրեց Հայաստանի ողջ տարածքում դատական նիստի ուղիղ հեռարձակման կամ հայցվոր կողմի կողմից նիստի ձայնագրման թույլտվության մասին՝ հետագայում այն Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում հեռարձակելու համար։

Ներկա պահին նիստի ընդմիջում է հայտարարվել։

«Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Հանրապետության նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի  դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում:

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5, իսկ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ 0,6 տոկոսը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման, որի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորվել 131-ը։ Մարտի 1-ից, նախագահի հրամանով, Հայաստանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն  է հայտարարվել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: