486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանության զորքերը պատրաստ են կոշտ պատասխան տալ յուրաքանչյուր անօրեն քայլի
11:54
04 Մարտի 2008

Հայաստանի ոստիկանության զորքերը պատրաստ են կոշտ պատասխան տալ յուրաքանչյուր անօրեն քայլի, ասվում է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանի ուղերձում։

«ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի և հրամանատարության կողմից կոչ եմ անում՝ չփորձել կրկին դուրս գալ փողոցներ և կրկնել մարտի 1-ի գիշերվա արածները», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ուղերձում։

Ուղերձում նաև նշվում է, որ մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերը խնդիր ունեին ապահովելու Երևան քաղաքի հասարակական կարգը, և ստեղծված իրավիճակի պայմաններից ելնելով` անձնակազմը զինվել էր միայն հասարակական կարգի պահպանումն իրականացնելու նպատակով։

Ոստիկանության զորքերի անձնակազմը զինվել էր միայն պլաստմասե վահաններով ու սաղավարտներով և ռետինե մահակներով: 

«Օրվա ընթացքում մենք իրականացնում էինք մեր  ծառայությունը մայրաքաղաքի տարբեր փողոցներում, սակայն երեկոյան խնդիր առաջացավ ապահովել հասարակական կարգը Մաշտոցի պողոտայում, և կարևոր էր չթողնել ջարդարարներին ներխուժել դեպի Մաշտոցի պողոտայի բանուկ հատված», - ասվում է ուղերձում։

Պետրոսյանը նշում է, որ նպատակ ունենալով ցրել ջարդարարներին` ոստիկանությունը մոտեցել է բարիկադներին, սակայն հայ զինվորի, հայկական բանակի զինվորի վրա սկսել են շպրտել քարեր, երկաթե իրեր, սրաեզր հատուկ «ոզնիներ» և հրազենային կրակ է արձակվել:

«Լինելով հայոց բանակի սպա` անկարող էի պատկերացնել, որ հայը կկրակի հայ զինվորի վրա։ Մենք ունեցանք բավական մեծ քանակությամբ վիրավորներ, մենք ետ քաշվեցինք, և նոր միայն հրամայվեց սպայական անձնակազմին զինել հաշվեցուցակային զենքով», - ասել է Պետրոսյանը։

 

«Բարիկադների այն կողմում գտնվող ոմանց հետ ես եղել եմ և մարտի դաշտում` կողք-կողքի պաշտպանել հայրենի հողի սահմանները: Ես զարմանում եմ՝ ի՞նչը նրանց դրդեց կրակել ինձ վրա, գործընկերներիս և զինակիցներիս վրա», - ասվում է նրա ուղերձում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ին առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում, որտեղ շարունակել են իրենց բողոքի ցույցը։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 131-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: