480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել Սոֆիկո Ճիաուրելիի մահվան կապակցությամբ
11:37
04 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի ընտանիքին։ Սոֆիկո Ճիաուրելին մահացել է նախօրեին՝ Թբիլիսիում։

«Ցավով ստացա տաղանդավոր դերասանուհի, Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի մահվան գույժը», - երկուշաբթի Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերել են ՀՀ  վարչապետի խոսքերը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Իր կյանքով ու գործունեությամբ դերասանուհին կամրջում էր մշակույթներ, ամրապնդում մեր եղբայրական ժողովուրդների բարեկամությունը: Խորապես ցավակցում եմ վրաց ժողովրդին, Սոֆիկո Ճիաուրելիի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», - ընդգծվում է հեռագրում։

Վրաստանի ժողովրդական արտիստուհի, տարբեր միջազգային կինոփառատոններրի դափնեկիր Սոֆիկո Ճիաուրելին մահացել է Վրաստանում մարտի 2-ին, կյանքի 71-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա ծնվել է հռչակավոր դերասանուհի Վերիկո Անջափարիձեի և ռեժիսոր Միխայիլ Ճիաուրելիի ընտանիքում։

Իր ստեղծագործական կյանքում Ճիաուրելին թատրոնում և կինոյում խաղացել է ավելի քան 100 դեր։ Նրան նկարահանել են Ալլա Սուրիկովան և Գեորգի Դանիելիան։ Սերգեյ Փարաջանովի համար Սոֆիկո Ճիաուրելին իսկական մուսա էր։ Խորհրդային  հանդիսատեսը նրան սիրել է «Փնտրեք կնոջը», «Մի վշտացիր», «Նռան գույնը», «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ», «Խոստովանություն», «Միլիոնը՝ ամուսնական զամբյուղում», «Կտոր մը երկինք», «Արևիկ»  ֆիլմերում մարմնավորած կերպարների համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: