480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հակամարտող կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն` ստեղծված վիճակից դուրս գալու համար. Սեմնեբի
11:33
04 Մարտի 2008

Հայաստանում հակամարտող կողմերը պետք է պատասխանատվություն  հանդես  բերեն և միջոցներ  ձեռնարկեն՝ երկրում ստեղծված վիճակից  դուրս  գալու համար, երկուշաբթի Երևանում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ  ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սեմնեբին կոչ է արել չխորացնել հասարակության    պառակտվածությունը և խնդիրը հանգուցալուծել քաղաքական երկխոսության միջոցով։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ետընտրական  գործընթացներին, մասնավորապես, չարտոնված  հանրահավաքի արդյունքում օրեր առաջ մայրաքաղաքում հրահրված  անկարգություններին, այդ  ամենի հետևանքով  երկրում առաջացած  լարվածությանն  ու  իրավիճակի հանգուցալուծման  հնարավորություններին։

«Մենք  ցանկանում ենք  Հարավային Կովկասի երկրներն ավելի ու ավելի  մոտեցնել  Եվրամիությանը և պատրաստակամ  ենք  անել  հնարավորն այդ ուղղությամբ», - ասել է Սեմնեբին։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վճռական  է տրամադրված և գտնում է, որ  զանգվածային անկարգություններ հրահրածները` քրեական  հանցագործություններ կատարածները, միանշանակ, պետք է պատասխանատվության  ենթարկվեն:

Նա վերահաստատել է փետրվարի 26-ին Հանրապետության  հրապարակում հնչեցրած իր ելույթում արված  համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ այդ նպատակով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են բանակցությունները։ Նա նաև ասել է, որ այդ բանակցությունների արդյունքում կան դրական արձագանքներ, և առաջիկա օրերին դրանց արդյունքներն ակնհայտ կլինեն։

«Բոլոր  նրանք, ովքեր  ցանկանում են   Հայաստանի զարգացումն ու նրա  քաղաքացիների  բարեկեցությունը,  մեր երկրի կայունությունն ու հզորացումը, մենք պատրաստ ենք  նրանց  հետ համագործակցել և պատրաստ ենք բաց, ուղիղ, շիտակ  խոսակցության» - ասել է ՀՀ  նորընտիր նախագահ, ՀՀ  վարչապետ Սերժ Սարգսյանը:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Շաբաթ օրը՝ մարտի 1-ի առավոտյան, ՀՀ ոստիկանությունը ցրել է հանրահավաքը, որից հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների և բանակի աշխատակիցները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։ Բախումների արդյունքում զոհվել է ութ մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: