484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հոսպիտալացված մարդկանց թիվը կրճատվել է մինչև 40-ի. առողջապահության նախարարություն
17:22
03 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքում շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հոսպիտալացված մարդկանց թիվը կրճատվել է մինչև 40-ի։

«Մարտի 3-ի ժամը 15։00-ի դրությամբ բուժհաստատություններում բժշկական օգնություն է ստանում 40 տուժած, այդ թվում՝ 17 զինծառայող», երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Վերջին օրերին Երևանի հիվանդանոցներից և բուժկենտրոններից դուրս է գրվել 22 տուժած։

Անկարգությունների հետևանքով տուժած անձանց օգնություն է ցուցաբերվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Արմենիա», «Նաիրի» բուժկենտրոններում, ինչպես նաև Առաջին և Երրորդ քաղաքային հիվանդանոցներում, Երկրորդ բուժհաստատությունում։

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։ Ութ մարդ զոհվել է՝ հրազենային վնասվածքներից։

Շաբաթ առավոտյան ՀՀ ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։

ՀՀ նախագահի հրամանով, արտակարգ դրությունը Երևանում հայտարարվել է 20 օր ժամկետով՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար:
19:15
24 Նոյեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
18:04
24 Նոյեմբերի 2017
ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. ՀՀ նախագահ
Նրա խոսքով, այս համաձայնագրի կարևորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով։
15:12
24 Նոյեմբերի 2017
Ղեկավարելու է արդյո՞ք Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե տեսնում է, արդյո՞ք, ինքն իրեն ՀՀ նախագահի պաշտոնում 2018 թվականից հետո, թե` ոչ։