482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ-ն քաղաքացիներին զսպվածության և ողջամտության կոչ է անում
17:10
03 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովը հանրապետության քաղաքացիներին զսպվածության և ողջամտության կոչ է անում՝ ստեղծված բարդ իրավիճակը հնարավորինս արագորեն հաղթահարելու, երկիրը բնականոն ընթացքի վերադարձնելու համար։

Ինչպես նախօրեին «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարության նախագծում, որն ընդունվել է մարտի 2-ի գիշերը արտահերթ նիստի ժամանակ։

Խորհրդարանը, անհանգստություն հայտնելով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատապարտում է մարտի 1-ին մայրաքաղաքում խժդժությունների հրահրումը հայտնի ուժերի կողմից, որի արդյունքում վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իսկ մայրաքաղաքը կրել է զգալի բարոյական և նյութական վնաս։

Հայտարարությունում դատապարտվում է նաև ատելության և չարության քարոզչությունը քաղաքական գործընթացներում,        երկրի կայունությունը,  միջազգային վարկը և ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն։

ՀՀ ԱԺ-ն կարևորում է մայրաքաղաքում կարգուկանոնի վերահաստատումը, բնականոն կյանքի վերականգնումը, մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգի չեզոքացումը, քաղաքական խնդիրների լուծումը երկխոսության հիման վրա, իրավական, մասնավորապես, ընտրական գործընթացներին վերաբերող խնդիրների լուծումը երկրի Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան, հանդուրժողականության հարգումը` որպես հասարակության մեջ պառակտումների բացառման  հիմք։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունեց արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը` անհրաժեշտ և իրավաչափ համարելով Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թ. մարտի 1-ի հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարելու մասին։

Նախագահի հրամանագրով 20-օր ժամկետով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել՝ հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին սպառնացող վտանգը կանխելու նպատակով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: