484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այցելել է անկարգությունների հետևանքով տուժած զինծառայողներին
15:14
03 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Երևանում անկարգությունների հետևանքով տուժած զինծառայողներին։

Ոստիկանության հոսպիտալում ՀՀ նախագահը ծանոթացել է զինծառայողների և ոստիկանների առողջական վիճակին։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ոստիկանության հոսպիտալի ղեկավար, փոխգնդապետ Արթուր Պետրոսյանը, հոսպիտալ է տեղափոխվել 33 տուժած, որոնցից վեցը՝ Ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցներ են։

«Տուժածների հիմնական մասը տեղափոխվել է հոսպիտալ մինչև 24։00-ն», - ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքերով, հիվանդանոց տեղափոխված Ոստիկանության 11 աշխատակիցներ ունեն հրազենային և բեկորային վնասվածքներ, ևս երեքը տեղափոխվել են հիվանդանոց այլ վնասվածքներով, որոնցից երկուսը՝ կոտրվածքներով։

«Տուժածների մոտ, հիմնականում, գրանցվել են համակցված վնասվածքներ, գազից թունավորումներ, շնչառական վերին ուղիների և տեսողության վնասվածքներ, բորբոքային և ընդհանուր թունավորման հատկանիշներով բարդացումներ», - ասել է Պետրոսյանը։

Նրա խոսքերով, ևս 7 ժամկետային զինծառայող, առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվել են իրենց զորամասերը և գտնվում են բժշկական հսկողության տակ, քանի որ ստացիոնար բուժման կարիք չունեն։

«11 տուժածներ վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է բավարար, և կյանքին վտանգ չի սպառնում», - տեղեկացրել է Պետրոսյանը։

Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, շաբաթ լույս կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժել է 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։ Ութ մարդ զոհվել է՝ հրազենային վնասվածքներից։ Տուժածներից 72-ը զինծառայողներ են, մնացածը՝ քաղաքացիական անձինք։

Շաբաթ առավոտյան ՀՀ ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։ Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Երևանում ՀՀ նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցների և բանակի զինծառայողների համաձայնեցված գործողությունների շնորհիվ ջարդարարները տեղի են տվել, դադարեցրել են զանգվածային անկարգությունները և հեռացել։

ՀՀ նախագահի հրամանով, մարտի 1-ից արտակարգ դրությունը Երևանում հայտարարվել է 20 օր ժամկետով՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։