484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Սոֆիկո Չիաուրելիի մահվան կապակցությամբ
13:51
03 Մարտի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Չիաուրելիի ընտանիքին։ Սոֆիկո Չիաուրելին մահացել է նախօրեին՝ Թբիլիսիում։

«Վշտի խոր զգացումով տեղեկացանք թատրոնի և կինոյի մեծ դերասանուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Չիուարելիի մահվան մասին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը նրա մամուլի ծառայությունից։

Հեռագրում նաև ասվում է, որ «Չիաուրելիի կողմից վարպետորեն ստեղծված գեղեցիկ կերպարները երկար կհիշվեն նրա տաղանդի բազմաթիվ երկրպագուների կողմից»։

Վրաստանի ժողովրդական արտիստուհի, տարբեր միջազգային կինոփառատոններրի դափնեկիր Սոֆիկո Չիաուրելին մահացել է Վրաստանում մարտի 2-ին, կյանքի 71-րդ տարում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Նա ծնվել է հռչակավոր դերասանուհի Վերիկո Անջափարիձեի և ռեժիսոր Միխայիլ Չիաուրելիի ընտանիքում։

Իր ստեղծագործական կյանքում Չիաուրելին թատրոնում և կինոյում խաղացել է ավելի քան 100 դեր։ Նրան նկարահանել են Ալլա Սուրիկովան և Գեորգի Դանիելիան։ Սերգեյ Փարաջանովի համար Սոֆիկո Չիաուրելին իսկական մուսա էր։ Խորհրդային  հանդիսատեսը նրան սիրել է «Փնտրեք կնոջը», «Մի վշտացիր», «Նռան գույնը», «Մի վախեցիր, ես քեզ հետ եմ», «Խոստովանություն», «Միլիոնը՝ ամուսնական զամբյուղում», «Կտոր մը երկինք», «Արևիկ»  ֆիլմերում մարմնավորած կերպարների համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: