486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Էջմիածնում կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Հայաստանում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների հիշատակին
12:53
03 Մարտի 2008

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ Հայաստանում մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված անմեղ հայորդիների հիշատակին:

ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, շաբաթ լույս կիրակի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, ընդհանուր առմամբ, տուժել է 131 մարդ, որոնցից ութը զոհվել են՝  հրազենային վնասվածքներից։ Տուժածներից 72-ը զինծառայողներ են, մնացածը՝ քաղաքացիական անձինք։

Ինչպես կիրակի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսը, աղոթք վերառաքելով առ Աստված զոհվածների հոգիների հանգստության համար, ամենքին միասնական աղոթքի է հրավիրել՝ հայցելու Տիրոջից խաղաղություն Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ զավակներին հայ ժողովրդի, որպեսզի ազգը հայոց շարունակի իր բարի ընթացքն այս աշխարհում՝ կերտելով խաղաղ ու ապահով, բարօր, սիրո մեջ ծաղկող Հայոց Հայրենիք:  

«Մեր ազգային կյանքում չկա ավելի բարձր ու ավելի մեծ նպատակ, քան ազգիս համերաշխությունը, խաղաղ կյանքը, մեր երկրի կայունությունը, Հայրենիքի անվտանգությունը: Ցավալիորեն, չկարողացանք այս ողջամտությունը հասանելի դարձնել մեր ժողովրդի զավակներին և ետ պահել նրանց անխոհեմ քայլերից», - ասել է Կաթողիկոսը։

Գարեգին Երկրորդի կողմից հանձնարարական է տրված թեմակալ առաջնորդներին՝ այցելություններ կազմակերպել և ըստ ամենայնի աջակցել զոհվածների ընտանիքներին:

Շաբաթ առավոտյան ՀՀ Ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Ազատության հրապարակից ցրել է ՀՀ նախկին նախագահ, ընդդիմադիր գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը։

Հանրահավաքը ցրելուց հետո նույն օրը դրա մասնակիցները տեղափոխվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ Երևանի քաղաքապետարանի մոտակայք։

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երեկոյին մոտ իրավիճակը դարձել է անկառավարելի, և ամբոխը սկսել է ավերել և թալանել մոտակայքում գտնվող մասնավոր և պետական օբյեկտները։

Միայն մարտի 1-ից Երևանում նախագահի հրամանով արտակարգ դրություն  հայտարարելուց հետո իրավապահ մարմինների աշխատակիցները և բանակի զինծառայողները ցրել են  ցուցարարներին և դադարեցրել զանգվածային անկարգությունները։

ՀՀ նախագահի հրամանով, արտակարգ դրությունը Երևանում հայտարարվել է 20 օր ժամկետով՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։