486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը հայտարարել է, որ չի սիրում հետադարձ հայացք գցել անցած ուղուն
19:28
29 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ չի սիրում հետադարձ հայացք գցել իր անցած ուղու վրա։

Քոչարյանը երկու անգամ է Հայաստանի նախագահ ընտրվել և այդ պաշտոնում է 1998 թվականից։

«Ես երբեք իմ անցած ուղին հետադարձ հայացքով չեմ գնահատել և չեմ մտածել, թե կայացրածս որոշումներից որն է ավելի դժվար եղել»,- ուրբաթ ասաց Քոչարյանը՝ պատասխանելով  Երևանի պետական համալսարանի ուսանողների՝ իր պաշտոնավարման ընթացքում ամենամեծ ձեռքբերման կամ բացթողան վերաբերյալ հարցին։

«Կարող եմ ասել, թե ինչ չեմ հասցրել անել՝ կենսաթոշակային բարենորոգումների գործնական կիրառումը։ Եղել են նաև մի քանի ոլորտներ, որտեղ, կարծում եմ, կարելի էր ավելի վաղ փուլում բարենորոգումներ իրականացնել»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, նման օրինակները բավական են, բայց լիարժեք պատասխանի համար հարկ է վերլուծել անցած ողջ ուղին։

«Խոստանում եմ դա անել մինչև ապրիլի 9-ը (նրա իրավասությունների ժամկետի ավարտը-«Նովոստի-Արմենիա») և անպայման բոլորին տեղյակ պահել»,-ասաց Քոչարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ էր երազում նախագահը ուսանող ժամանակ և ինչ մասնագետ կուզենար դառնալ, եթե երկրի ղեկավար չլիներ հարցին Քոչարյանը նշեց, որ  ուսանողական տարիներին չէր ենթադրում, թե կարող է նախագահ դառնալ։

«Ես երիտասարդ էի՝ բավական ազատ ոգով, սիրում էի թափառել լեռներով, որսորդությամբ զբաղվել, և ինձ համար հաճելի էր շփումը բնության հետ։ Ես սովորական ամուր երիտասարդ էի և անհոգ մարդ»,-ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ միշտ լավ է սովորել, բազմաբնույթ հետաքրքրություններ է ունեցել։ Միաժամանակ նախագահը խոստովանեց, որ չի սիրում հետադարձ հայացք գցել, անցյալը փորփրել միգուցե նաև այն պատճառով, որ վերջին 20 տարիներին դրա ժամանակը չի եղել։

«Ինչ եղել, անցել է, քանի որ ես ամբողջովին զվաղված էի գործերով, ղարաբաղյան պատերազմով, ընդգրկված էի կառավարման համակարգի մեջ, այդ պատճառով էլ իմ հայացքը միշտ ուղղված է եղել ներկա խնդիրներին և նպատակաուղղված դեպի ապագա»,-ասաց Քոչարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։