482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային դիտորդները ձևականորեն են վերաբերվում Հայաստանում իրենց առաքելությանը. Տեր-Պետրոսյան
19:14
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջին նախագահը Երևանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքում միջազգային դիտորդներին, այդ թվում՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և ԵԽ առաքելություններին, մեղադրել է Հայաստանում իրենց առաքելությանը և պարտականություններին ձևական վերաբերմունք ցույց տալու մեջ։

«Նրանք սխալ են մեկնաբանում իրենց առաքելությունը։ Նրանք չեն հասկանում, որ Հայաստանն այդ կառույցների լիիրավ անդամ է, որոնք իրենց հերթին մի շարք պարտականություններ ունեն մեր ժողովրդի հանդեպ»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահը նշեց, որ նրանք պետք է երկրում ժողովրդավարություն ապահովեն և զարգացնեն, ներդնեն  պետականության իրավական հիմքերը, ինչպես նաև ապահովեն ժողովրդի անվտանգությունը։

«Սակայն նրանք ձևական վերաբերմունք են ցույց տալիս և դատախազական մոտեցում են ցուցաբերում ընտրությունների ողջ  գործընթացին»,- ասաց նա։

Միաժամանակ Տեր-Պետրոսյանն ավելացրեց, որ դիտորդական առաքելությունները պարտավոր են ուշադրություն դարձնել ինչպես հենց բուն ընտրության գործընթացին, այնպես էլ նախընտրական և հետընտրական գործընթացներին։ Բացի այդ, նրա խոսքերով, այնպիսի եվրակառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ճգնաժամ են ապրում, ինչի ակնհայտ ապացույցն է Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները։

Նա նաև նշեց, որ այս մասին է վկայում նաև այն փաստը, որ «եթե նախկինում Հայաստանի և Վրաստանի իշխանությունները նրանց թույլ չէին տալիս խառնվել երկրի ներքին քաղաքականությանը, ապա այսօր ստեղծվում է հակառակ իրավիճակը»։

«Այսօր դիտորդական առաքելությունների գործողություններից դժգոհ են հասարակության լայն խավերը, այլ ոչ թե իշխանությունը»,- հայտարարեց նա։

ԱՊՀ առաքելությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները ճանաչել է ազատ և բաց, իսկ «քվեարկության ընթացքում արձանագրված առանձին խախտումները զանգվածային չեն եղել, ունեցել են տեխնիկական բնույթ, և ընտրությունների արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունեցել»։

Եվրոպացի դիտորդների գնահատականով, ընտրությունները, հիմնականում, համապատասխանել են Հայաստանի ստանձնած պարտավորություններին, թեև որոշակի բարելավումների անհրաժեշտություն կա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանը հավաքել է 862369 ընտրողների ձայները (52,82 տոկոս)։351222 ձայնով (21,5 տոկոս) երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։