486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն իր պաշտոնից հեռանում է հանգիստ խղճով
18:44
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնից հեռանում է հանգիստ խղճով։

Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցրել է տասը տարի (1998-2008թթ.)։

«Նախագահի պաշտոնում գտնվելու տարիներին ես բախտ եմ ունեցել ծանր բեռ կրել, որն ինձ համար մեծ պատիվ է դարձել»,- ասաց նա ուրբաթ՝ ելույթ ունենալով ուսանողների առաջ։

Քոչարյանը նշեց, որ իր նախագահության տասը տարիների ընթացքում շատ բան է կարողացել անել երկրում։ Նրա խոսքերով, Հայաստանում գրեթե չկա մի ճանապարհ կամ շինություն, որի կառուցմանը ինքը չի մասնակցել։

«Հիշեք, որ տասը տարի առաջ, դուրս գալով Հայաստանի մայրաքաղաքի փողոցները, դուք չէիք կարող հասկանալ՝ աշխատանքային, թե ոչ աշխատանքային ժամ է, ճանապարհներին գրեթե չկային ավտոմեքենաներ, չէին գործում ռեստորաններ, որտեղ կարելի էր տանել օտարերկրյա հյուրերին։ Հիմա շատերը մոռացել են այդ մասին, բայց դա պետք է հիշել»,- հիշեցրեց նախագահը։

«Գիտեք, երբ մարդը «Զապորոժեցից» տեղափոխվում է «Մերսեդես», ապա արդեն երկու օր անց նրան թվում է, թե ողջ կյանքում երթևեկել է այդ հարմարավետ մեքենայով։ Եթե հակառակն է, ապա նա միշտ կհիշի, որ ինչ-որ ժամանակ «Մերսեդես» է վարել»,- ասաց Քոչարյանը։

Ինչպես ասաց Քոչարյանը, այսքան կարճ ժամանակում երկիրը մեծ առաջընթաց է ապրել։ Նա հիշեցրեց, որ 10 տարվա ընթացքում  Հայաստանի պետական բյուջեն 300 միլիոն դոլարից հասել է 2,5 միլիարդ դոլարի, որոնցից 60 միլիոն դոլարը՝ պաշտոնական տրանսֆերներն են։

«Նախկինում Հայաստանի մարզեր այցելելիս մարդիկ խոսում էին իրենց հիմնախնդիրների մասին, որոնք լուծելու համար պետական բյուջեն միջոցներ չուներ, իսկ վերջին մի քանի տարիներին մենք գրեթե չենք բախվում նման խնդիրների»,- նշեց Քոչարյանը։

Պետության ղեկավարը խոստացավ հատուկ գրքույկ հրատարակել, որը կներակայացնի Հայաստանի բոլոր ձեռքբերումները։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով, գործող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հաղթել է՝ հավաքելով 862369 քվե (52,82 տոկոս)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: