486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ իրավապահ մարմինները բավական ուժ ունեն՝ սահմանադրական կարգը պահպանելու համար. Քոչարյան
18:29
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ իրավապահ մարմինները բավական ուժ և հնարավորություն ունեն՝ սահմանադրական կարգը պահպանելու համար, ուրբաթ Երևանում հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սակայն դա իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի տարբերակներից մեկն է»,- ասաց Քոչարյանը՝ ուրբաթ ԵՊՀ-ում հանդիպելով ուսանողների հետ։

Պետության ղեկավարը նշեց, որ իրադարձությունների զարգացման չորս հնարավոր սցենար է տեսնում ընդդիմության կողմից, որն անժամկետ բողոքի ակցիա է անցկացնում՝ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Առաջին տարբերակը, նրա խոսքերով, նույն ձևաչափով զանգվածային միջոցառումների շարունակումն է՝ նոր մարդիկ ներգրավելու փորձով։

«Սակայն մեր կանխատեսումները հետևյալն են, որ որքան երկար շարունակվեն այդ ակցիաները, որքան ավելի շատ և ավելի ակտիվորեն ընդդիմությունը փորձի մարդկանց պահել Ազատության հրապարակում, արդյունքում այնքան մեծ կլինի ժողովրդի հիասթափությունը»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, սա լուրջ հոգեբանական գործոն է, մարդիկ լուրջ սթրես  են ապրում և չեն ների նրանց, ում մեղքով այդպիսի զգացումներ են ունեցել։

«Սա փակուղի է, և, առաջին հերթին, հարված է հասնելու նրանց, ովքեր փորձում են նման գործիքներ կիրառել»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ սցենարը, նախագահի կարծիքով, կարող է դառնալ 1996 թվականի իրադարձությունների կրկնությունը, մասնավորապես, պետական մարմինների վրա հարձակումը։

 «Կազմակերպիչներն անմիջապես կհայտնվեն օրենքից դուրս՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Իրավապահ մարմինները բավական ուժ և հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու համար, և դրան ոչ ոք չպետք է կասկածի»,- ասաց Քոչարյանը։

Սակայն դրանից հետո, ինչպես ասաց նախագահը, Ազատության հրապարակում կանգնածներից շատերը երկար տարիներ կանցկացնեն բանտերում և «բավականին ժամանակ կունենան՝ իրենց անցած ուղու և կատարած սխալների մասին մտածելու համար»։

«Սա բոլոր հայերի և Հայաստանի համար ամենաանցանկալի տարբերակն է»,- ասաց Քոչարյանը։

Երրորդ, նախագահի կարծիքով, հնարավոր սցենարը՝ ժողովրդին շնորհակալություն հայտնելն է աջակցության համար և վերադառնալ իրենց տները՝ դրանով հանդերձ պահպանելով իրենց ազդեցությունը և խիստ ընդդիմության դիրքերը, և պատրաստվել հաջորդ ընտրություններին։

«Սա խելամիտ և հնարավոր սցենար է, որի համար հարկավոր է իրավիճակի սառնասիրտ գնահատական և հնարավորություն՝ մտածելու այն մասին, որ քաղաքական պայքարը հարյուրմետրանոց մրցավազք չէ, այն պահանջում է ավելի երկարատև և բարդ աշխատանք»,- ասաց Քոչարյանը։

Ինչպես կարծում է հանրապետության ղեկավարը, չորրորդ սցենարը կարող է դառնալ նորընտիր նախագահին շնորհավորելը և խնդրանքը՝ «լոյալ  վերաբերվել նրանց, ով այս կամ այն պատճառով խախտել է օերնքը և գնալ՝ հերթական գիտական աշխատությունը գրելու»։

«Կարծում եմ, որ վերջինն ամենատրամաբանականը կլինի, այլ հնարավոր զարգացումներ չկան։ Ընտրությունը նրանցն է, մենք պատրաստ ենք այս չորս սցենարիներից ցանկացածին, սակայն, կարծում եմ, որ դրանցից ամենատրամաբանականը վերջին երկուսն են»,- ասաց Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: