477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն անցանկալի է համարում հանրահավաք անող ընդդիմության նկատմամբ ուժի կիրառումը
18:11
29 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն անցանկալի է համարում ուժի կիրառումը հանրահավաք անող ընդդիմության նկատմամբ, որը բողոքում է երկրում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

«Իշխանությունները երկու տարբերակ ունեն։ Առաջինը՝ համբերատար սպասել, մինչև Ազատության հրապարակի թատերական ներկայացումն ինքնաբերաբեր  ավարտվի»,-ասաց Քոչարյանը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Ընդ որում երկրի ղեկավարը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր փորձել են ինչ-որ բանի հասնել հանրահավաքային գործելակերպով, բավական լուրջ տապալումներ են ունեցել։

«Չի կարելի ներկա իրավիճակը համեմատել 1989-1990 թվականների հետ, երբ փլուզվող խորհրդային պետությունը հոգևարք էր ապրում։ Անկախ Հայաստանում դա պարզապես անհնար է։ Պետք է համբերատար լինել և հնարավորություն տալ ընդդիմությանը՝ ինքնուրույն  վերջացնել միջոցառումները»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, երկրորդ տարբերակը Ազատության հրապարակը ոստիկանական ուժերի միջոցով մաքրելն է և մարդկանց հանգիստ ապրելու հնարավորություն տալը։

«Կարծում եմ, որ առաջին հերթին դա օգնություն կլինի նրանց, ովքեր մոլորության և ապրումների մեջ են Ազատության հրապարակում, որտեղ նրանց պահում են տարբեր  հնարքներով»,- ասաց Քոչարյանը։

«Մեզ համար ավելի ցանկալի է, որ ամեն ինչ ինքնաբերաբար կարգավորվի և ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի»,-ավելացրեց նա։

Նախագահն ընդգծեց, որ Ոստիկանոթւյունը ուժ է կիրառում միայն այն ժամանակ, երբ օրինական պահանջները կատարելիս դիմադրությանն է հանդիպում։

«Ոչ ոք ցուցարարներին գնալ-ցրելու հատուկ ցանկություն չունի, քանի որ այնտեղ է գտնվում մեր ժողովրդի մի մասը, և անհրաժեշտ է փորձել համոզել նրանց՝ քաղաքական իրավիճակին տրամաբանական զարգացման հնարավորություն տալով, որպեսզի իրավիճակը հանգիստ և խաղաղ լուծվի»,-ասաց Քոչարյանը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: