486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի` ԼՂՀ-ի հարցով ադրբեջանական բանաձևի նախագիծը հղի է բարդություններով Երևանի հետ
17:19
29 Փետրվարի 2008

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային Ադրբեջանի առաջարկած «Ադրբեջանի օկուպացված տարածքների վերաբերյալ» բանաձևին նախագիծը  Հայաստանի հետ նոր բարդություններով է հղի, ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակը» բանաձևի նախագծի տեքստը  տարածվել է երկուշաբթի Նյու-Յորքում։

«Մտավախություն ունենք, որ նշված նախագիծը քվեարկության դնելը հղի է հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդացումով ընդհանրապես։ Ամեն դեպքում, այն անբարենպաստ ֆոն է ստեղծում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները վերսկսելու համար՝ Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումից հետո»,-ասել է ռուս դիվանագետը։ 

Հայաստանում փետրվարի 19-ին կայացած ընտրությունների ժամանակ հաղթել է Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների առաջին իսկ փուլում հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

Ինչպես հայտնել է ՌԻԱ-Նովոստիի զրուցակիցը, առաջարկված նախագիծը առճակատային և միակողմանի բնույթ ունի, իր մեջ ՀԱՊԿ-ում Լեռնային-Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ բանակցային առկա ձևաչափը կոտրելու վտանգ է պարունակում։

«Այս մասին, մասնավորապես, վկայում է նախագծում առկա կոչը՝ ուղվված ՄԱԿ-ի անդամ-պետություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, այս հակամարտության կարգավորման գործընթացում  «արդյունավետ ներդրում» մտցնելու մասին»,-ասաց նա։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։