486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոն կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ անկախության ճանաչման համար. Քոչարյան
17:03
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ անկախության ճանաչման համար Կոսովոն կարող է նախադեպ դառնալ, կարծում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Կոսովոյի անկախության ճամաչումն անխուսափելի էր։ Չեմ կարծում, թե անկախությունը մի ժողովրդի, որը երկար ժամանակ փաստացի անկախ էր ապրում իր պատմական տարածքում, չընդունվեր»,- ուրբաթ ասաց Քոչարյանը՝ ելույթ ունենալով ԵՊՀ համալսարանի ուսանողների առջև։

Այլ հարց է, նշեց նախագահը, թե արժեր, արդյոք, այդ անկախությունը միանգամից ճանաչել, թե հարկավոր էր ձեռնարկել աստիճանական քայլեր՝ դրանով մեղմելով սերբական կողմի արձագանքը և այս հարցում առավել մեծ ճկունություն ցուցաբերելով։

«Հայաստանի համար չափազանց կարևոր է կոսովյան նախադեպը։ Իհարկե, ԼՂՀ անկախության ճանաչման համար դա դրական նշանակույթուն կունենա, սակայն պետք է հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղում մենք ավելի շուտ ենք սկսել պայքարել անկախության համար՝ անկախություն հռչակելով սեպտեմբերին (1991թ. «Նովոստի-Արմենիա»), իսկ դեկտեմբերին անցկացնելով հանրաքվե»,- ասաց Քոչարյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Կոսովոն միայն հիմա է սկսում պայքարել իր անկախության համար, և «սյս առումով ԼՂՀ-ն իր անկախության ճանաչման համար ավելի պակաս հնարավորություններ չունի, քան Կոսովոն»։

Սակայն, ավելացրեց Քոչարյանը, Կոսովոյի օրինակը տարբերվում է Ղարաբաղից, քանի որ Կոսովոն գտնվում է Եվրոպայի կենտրոնում և շատ փաստեր գործում են ի շահ այդ տարածքի։

«Բայց մենք մեր պայքարում հետևողական ենք լինելու։ Ղարաբաղի անկախությունը մեզ համար փաստ է, մնում է, որ մյուս պետությունները նույնպես ճանաչեն դա»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Ի պատասխան դրան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Լեռանյին Ղարաբաղի դեմ։ Ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվեցին 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: