478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ ուժ կգործադրեն միայն չենթարկվելու դեպքում
16:54
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը կարող է լինել միայն իշխանությունների օրիանական գործողություններին նրանց չենթարկվելու հետևանք, հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա լավագույն տարբերակը չէ, սակայն ուժի կիրառությունն անսպասելի չի լինի։ Եթե որոշում ընդունվի անօրինական հանրահավաքները դադարեցնելու մասին, ապա օրենքը նախատեսում է զգուշացնել ցուցարարներին և նրանց հրապարակից ազատ դուրս գալու հնարավորություն տալ»,- ուրբաթ ասաց Քոչարյանը՝ ելույթ ունենալով ԵՊՀ համալսարանի ուսանողների առջև։

Նախագահը նշեց, որ ցուցարարների անհնազանդության դեպքում ուժի մեջ կմտնի իշխանություններին դիմադրություն ցուցաբերելու  քրեական պատասխանատվությունը։

Քոչարյանն ասաց, որ բացի փետրվարի 20-ի հանրահավաքից, բողոքի մյուս բոլոր ակցիաներն արտոնված չեն եղել։

«Ընդդիմությունը չի դիմել թույլտվություն ստանալու համար, քանի որ այնտեղ պետք է լինի ստորագրություն, իսկ դա նշանակում է պատասխանատվություն՝ հայտարարությունների և հանրահավաքների ընթացքում կատարվող գործողությունների համար, իսկ քանի որ մեղավորներ չկան, ապա դա կթափվի ժողովրդի գլխին»,- ասաց նախագահն՝ ավելացնելով, որ դիմելու դեպքում ընդդիմությունը հանրահավաք կազմակերպելու արտոնագիր կստանար։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: