484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունների` համագործակցության մասին առաջարկը չի ընդունի. կարծիք
16:41
29 Փետրվարի 2008

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունի իշխանության արած համագործակցության առաջարկը, քանի որ նրա պայքարը մղվում է Հայաստանի նախագահի պաշտոնի համար, ուրբաթ լրագրողներին հայտնեց ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այսօր Տեր-Պետրոսյանը վա-բանկ է գնում, պայքարում է Հայաստանի նախագահի աթոռի  համար, ոչ թե, օրինակ, վարչապետի համար։ Իսկ ընտրությունների ժամանակ հաղթած Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն առաջարկել չի կարող»,-ասաց նա։

Երեքշաբթի Երևանի կենտրոնում կայացած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը, ով հաղթել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում, ելույթ ունենալով՝ հայտարարեց հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բոլոր ընդիմադիր ուժերի հետ համագործակցելու՝ իշխանության պատրաստակամության մասին։

Քաղաքագետի խոսքերով, եթե շեշտը դրվի այն բանի վրա, որ համագործակցության վերաբերյալ իշխանությունների առաջարկն ուղղված էր ցանկացած մեկին, բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, ապա իրավիճակը լրջորեն չի փոխվի՝ անկախ այն բանից, թե ով այդ առաջարկը կընդունի։

«Այսօր դիմակայությունը Թատերական հրապարակի, որտեղ ըննդիմադիր ուժերն են տեղակայված և Նախագահական պալատի միջև է»,- նշեց Իսկանդարյանը։

Փետրվարի 29-ին «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը և Հանրապետական կուսակցության առաջնորդ, վարչապետ Սերժ Սարգսյանը ստորագրել են համաձայնագիր՝ ՕԵ-ի՝ Հայաստանի իշխող կոալիցիային միանալու մասին։ Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը նա ընդունել է։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն ընտրություններում գրավել է երկրորդ տեղը, ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: