480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ն պահանջում է բացառել Հայաստանում ուժի կիրառումը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից
16:05
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ն անընդունելի է համարում Հայաստանում ուժի կիրառումը ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կողմից, ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, որը փետրվարի 19-ին զբաղեցրել է երկրորդ տեղը, իրենց անհամաձայնություն են հայտնում ընտրությունների արդյունքների հետ  և փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում կազմակերպում են հանրահավաքներ և երթեր։

«Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ուժի կիրառումը ոչ մի դեպքում թույլատրելի չէ։ Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև ընդդիմությանը։ Բոլորին թվում է, որ ուժ կարող են կիրառել միայն իշխանությունները, այնինչ դա այդպես չէ։ Մասնավորապես, ընդդիմության որոշ գործողություններ, մասնավորապես, ճանապարհների փակումը, նույնպես ճնշման ձև է»,- ասաց Կարապետյանը։

Նա ավելացրեց, որ Դաշնակցությունն արդեն հանդես է եկել ստեղծված իրավիճակից դուրս գալու իր առաջարկություններով և սպասում է քաղաքական ուժերի արձագանքին այդ առաջարկությունների վերաբերյալ։

«Երկխոսությունը պետք է ինչ-որ բանից սկսել, և մենք առաջարկում ենք երեք սկզբունք, որոնց շուրջ այդ երկխոսությունը հնարավոր է»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքերով, կուսակցությունն առաջարկում է. առաջինը՝ քննարկել ընտրական համակարգը փոխելու հնարավորությունը, ինչը հետագայում կապահովի արդար ընտրությունների անցկացում։

Երկրորդ՝ ընդդիմությանը տեղ տալ հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կանոնակարգող մարմնում, ինչպես նաև ապահովել երկրում տեղի ունեցող իրադարձությունների անկողմնակալ լուսաբանում։

Երրորդ սկզբունքը, ինչպես նշեց Կարապետյանը, այն քայլերն են, որոնք ընդդիմությանը թույլ կտան մասնակցել քաղաքական գործընթացներին և իրենց անհույս չզգալ։ Մասնավորապես, խմբակցության ղեկավարը կարծում է, որ ընդդիմությանը կարող են տեղեր տրամադրվել խորհրդարանական հանձնաժողովներում և հսկիչ մարմիններում։

Ինչպես համարում է խորհրդարանական խմբակցության ղեկավարը, բոլոր քաղաքական ուժերը պետք է հրաժարվեն իրենց հավակնություններից և առաջնորդվեն երկրի շահերով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: