478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների հիմնական տեսակը ընտրակաշառքն էր. դիտորդ
15:24
29 Փետրվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում հիմնական խախտումները իրականացվել են ընտրատեղամասերից դուրս՝ հիմնականում ընտրակաշառքների տեսքով։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանը։

«Մեր կազմակերպության դիտորդները հետևում էին քվեարկության ընթացքին Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Եվ մինչ մենք ընտրատեղամասերում էինք, ոչ ոք չհանդիպեց լուրջ խախտումների», - ասաց Իշխանյանը։

Նա նշեց, որ միաժամանակ քաղաքների փողոցներում ակտիվորեն կաշառքներ էին բաժանվում։

«Գյումրիում ես տեսել եմ հերթեր փոստի շենքի մոտ, կայարանի մոտ, որտեղ մարդիկ, ստանալով գումարը, գնում էին քվեարկության։ Միաժամանակ ես ցանկանում եմ  ընդգծել, որ միջազգային դիտորդները ողջ քվեարկության ընթացքում չեն լքել ընտրատեղամասերը», - ասաց Իշխանյանը։

Նրա խոսքերով, Գյումրիում ընտրությունների օրը կաշառքների բաժանումը կրում էր զանգվածային բնույթ։

«Լոռիում և Տավուշում այդ գործընթացը սկսվել էր քվեարկությունից շատ ավելի շուտ։ Բացի այդ, այդ ընտրատեղամասերում ակտիվորեն օգտագործվում էր վարչական ռեսուրսը։ Մասնավորապես, մարդկանց ստիպում էին գնալ իշխանամետ թեկնածուների հանրահավաքներին», - նշեց Իշխանյանը։

Փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրությունները դրական գնահատականների են արժանացել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական կառույցների դիտորդների կողմից։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: