484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական իրավիճակի սրումը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ հայց ներկայացնելու մտադրությամբ. քաղաքագետ
15:22
29 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի քաղաքական դաշտում լարվածությունն առավել հավանական է, եթե Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայց ներկայացնի  Սահմանադրական դատարան և կախված է դատարանի որոշումից, կարծում է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ՍԴ դիմում ներկայացնի, փաստորեն, առաջին անգամ քաղաքական դիմահայության ամբողջ ընթացքում գնդակը կհայտնվի իր դաշտում, առաջին նախագահը և նրա կողմնակիցները կհայտնվեն որոշակի ճամփաբաժանի մոտ, և նրանց պահվածքը կարող է միանշանակ չլինել»,-ասաց քաղաքագետը ուրբաթ Երևանում լրագրողներին։

Ընդ որում, նա նշեց, որ ՍԴ որոշումից հետո առաջին մի քանի օրերը իրավիճակը կզարգանա՝ կախված ըննդիմադիրների գործողություններից և իշխանությունների արձագանքից։

Իսկանդարյանի խոսքերով, նախագահի թեկանծուների իրավունքը՝ ընտրությունների արդյունքները բողոքարկել ՍԴ-ում, իրավաբանական տեսանկյունից թույլ չի տալիս ընտրական գործընթացը ավարտված համարել։

«Այսօրվա դրությամբ հետընտրական շրջանի իրադարձությունները շատ չեն տարբերվում քաղաքական դաշտի նախընտրական իրավիճակից, նրա պառակտումը շարունակվում է, և Երևանի բնակչության, ամենաքիչը, զգալի մասը շարունակում է իր բողոքի տրամադրությունն արտահայտել Ազատության  հրապարակում»,- հստակեցրեց նա։

Այս կապակցությամբ քաղաքագետն ավելացրեց, որ դիմակայությունը, որի գործիքը հասարակության արմատականացումն է, շարունակում է բավականին կոշտ մնալ։

Հայաստանի նախագահի ինը թեկնածուներից այսօրվա դրությամբ ՍԴ դիմել է միայն Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով փետրվարի 28-ին հայտնեց ՍԴ դիմում ներկայացնելու մասին՝ պահանջելով բողոքարկել նախագահական ընտրությունների արդյունքները։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: