484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է ընդդիմության հետ համագործակցելու՝ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը
11:48
29 Փետրվարի 2008

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ  ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել հանրապետության ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին Սեմնեբին հայտարարել է հինգշաբթի իր գլխավորած պատվիրակության հետ հանդիպելով Սերժ Սարգսյանին, որը հաղթել փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում։

Սեմնեբին բնութագրել է այս ընտրությունները որպես ժողովրդավարության ամրապնդման  կարևորագույն գործոն։ «Հայաստանում տեղի ունեցած  մրցակցային նախագահական ընտրությունները ցույց են  տալիս, որ Հայաստանում, իրոք,  բազմակարծությունը կայացել է, և դա ուրախալի փաստ է», - հայտարարել է Սեմնեբին։ Նա նշել է, որ Եվրամիությունը, կարևորելով  հայաստանյան ընտրությունները, հետընտրական  գործընթացները պահելու է ուշադրության կենտրոնում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում հանդիպումներ է ունեցել և կառավարության,  և ընդդիմադիր քաղաքական  ուժերի ներկայացուցիչների  հետ ու այդ  հանդիպումներում  փոխանցում է  ԵՄ-ի  ու նաև  անձամբ  ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության  և անվտանգության  հարցերով գերագույն  հանձնակատար Խավիեր  Սոլանայի ուղերձը բոլոր կողմերին` խուսափել դեպի բռնություն տանող քայլերից, գործել օրինականության  սահմաններում և քաղաքական էներգիան երկրում ուղղորդել  կառուցողական  դիրքերի ուղղությամբ:

ՀՀ վարչապետն իր հերթին վերահաստատել է  այդ պատրաստակամությունը`  համագործակցել բոլոր նրանց  հետ, ովքեր  պատրաստ են իրենց  ներուժն ի  սպաս  դնել  մեր ժողովրդի և պետության  բարեկեցության  ու հզորացման գործին՝ նշելով, որ  արդեն որոշակի  դրական արձագանքներ կան ընդդիմադիր ուժերի կողմից:

Սարգսյանը  վստահեցրել է, որ  իշխանությունները շահագրգիռ են և անում են ամեն ինչ, որպեսզի հետընտրական գործընթացները չվնասեն  ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ պետության  հեղինակությանն, առհասարակ։ «Այդ նպատակով  կձեռնարկվեն  անհրաժեշտ  միջոցներ։ Մենք լինելու ենք չափազանց  հանդուրժողական, մինչև այն պահը, երբ այդ հանդուրժողականությունը  կփորձեն  չարաշահել, և դա  կարող է բերել վատ հետևանքների» - ասել է Սարգսյանը։

Սեմնեբիի խնդրանքով, վարչապետը հանգամանորեն  ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության  կարգավորման  վերաբերյալ  իր մոտեցումները։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի  ներկայացուցչության ղեկավար Ռաուլ Լուցենբերգերը (Raul de Luzenberger), Եվրահանձնաժողովի  պատվիրակության  ներկայացուցիչ Սիլվի Բավելարը, Հարավային Կովկասի  հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդատու Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաև  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր  դեսպան Սերժ Սմեսովը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: