486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունն առաջարկում է Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսություն սկսել
11:08
29 Փետրվարի 2008

ՀՀ Ազգային ժողովի նախկին խոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը կրկին կոչ է արել հանրապետության քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ երկխոսություն սկսել՝ ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու համար։

«Ստեղծված փակուղային իրավիճակը կարող է ձեռնտու լինել ում ասես, բացի մեզանից: Մենք ուղղակի պարտավոր ենք լիցքաթափել մթնոլորտը, պարտավոր ենք  ելք գտնել։ Այլապես ներազգային թույլ համակարգով, այսպես բաժան-բաժան՝ ոչ միայն մեր երկրում առկա խնդիրները չենք կարողանա լուծել, այլև ընդունակ չենք լինի դիմակայել արտաքին մարտահրավերները, - ասվում է հինգշաբթի ՀՅԴ-ից «Նովոստի-Արմենիաե գործակալություն ստացված Հովհաննիսյանի հայտարարության մեջ։

Հովհաննիսյանն ընդգծել է, որ առճակատումը, տրոհումը, անհանդուրժողականությունը խնդիրներ լուծելու ճանապարհ չեն։ Ընդհակառակը՝
«ներկա վիճակի ձգձգումը խորացնում է անվստահությունը, բաժանում է մեր քաղաքացիներին. արդյունքում՝ թուլանում է երկիրը։

Որպես ելք՝ Հովհաննիսյանն առաջարկել է բացառել հնարավոր բախումները՝ ողջունելով հանդուրժողականության և համագործակցության բոլոր կոչերը: «Մենք պետք է գիտակցենք, որ հակադիր տեսակետների կրողները նույն ժողովրդի մասնիկն են, և քաղաքական ուժերի գերխնդիրը ներքին պառակտում թույլ չտալն է, - ընդգծել է նա։

Հովհաննիսյանն առաջարկել է սկսել երկխոսությունների երեք հիմնական ասպեկտ, որոնք ի վիճակի են  մեղմել լարվածությունը, հանգեցնել համաձայնության և դնել երկրում ժողովրդավարացման խորքային գործընթացի նոր սկիզբ:

«Առաջին՝ համախոհությամբ ընտրական այնպիսի նոր համակարգի ձևավորում, որը կբացառի բոլոր տեսակի ընտրախախտումների հնարավորությունը, կտրուկ կբարձրացնի սեփական կամքով իշխանություն ձևավորելու ժողովրդի ինքնավստահությունըե, - հայտարարել է նախկին փոխխոսնակը։ Նրա խոսքերով, ձևերից մեկն, օրինակ, ընտրական համակարգի լիարժեք ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելն է: 

Որպես երկրորդ ասպեկտ՝ Հովհաննիսյանը նշել է երկրում իրական բազմակարծության, խոսքի ազատության պայմանների ստեղծումը։ «Առաջին քայլը, օրինակ, կարող է լինել, քաղաքական ուժերի համախոհությամբ, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Հանրային հեռուստատեսության ղեկավարության ձևավորումը, - կարծում է նա։

Երրորդը, նշել է Հովհաննիսյանը, այնպիսի պայմաններ ստեղծելն է, որոնք ընդդիմության համար քաղաքական համակարգում լիարժեք գործելու երաշխիքներ կապահովեն։ «Այս առումով բազմաթիվ քայլերից մեկը Ազգային ժողովի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելը կարող է լինել, - ասել է նա։

Նա ընդգծել է, որ այս երեք ուղղություններով ՀՅԴ-ն ունի կոնկրետ և մանրամասն առաջարկներ, որոնք պատրաստ է ներկայացնել բանակցությունների ժամանակ:

«Սիրելի բարեկամներ, իբրև քաղաքացի, իբրև ազգային կուսակցության ներկայացուցիչ՝ ես առաջարկում եմ կենտրոնանալ այս խնդիրների վրա, ազդեցիկ քաղաքական ուժերի ընդգրկումով բանակցություններ սկսել՝ հրաժարվելով մաքսիմալիզմից և ոչ մի տեղ չտանող առճակատումիցե, - նշվում է հայտարարության մեջ։  
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում է հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։