483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ընտրությունների արդյունքները չեն կարող զիջումների առարկա լինել. ԱԺ խոսնակ
19:56
28 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ընտրությունների արդյունքները չեն կարող փոխզիջման առարկա դառնալ, կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

«Ընտրությունների արդյունքները փոխզիջումների ենթակա չեն, որքան  մեծ ցանկություններ էլ որոշ մարդիկ ունենան, քանի որ գոյություն ունեն Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված մեխանիզմներ, և ոչ մի ուժ, նույնիսկ խորհրդարանական մեծամասնությունը իրավունք չունի ընտրությունները դարձնել փոխզիջումների կամ քննարկումների առարկա»,- հինգշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ ասաց նա։

Նա նշեց, որ ընդդիմությունը կարող է բողոքարկել ընտրությունները և ունի այդ իրավունքը, բայց միայն օրենքի շրջանակներում։

«Ընտրությունները ժողովրդի իրավունքն է, և որևէ մեկը չպետք ինչ-որ մեկի հետ բանակցություններ վարի դրանց շուրջ ... Այո, կա հետընտրական գործընթաց, և մարդիկ, որոնք ցույցեր են անցկացնում Ազատության հրապարակում, իրավունք ունեն բողոքարկելու, բայց առանց օրենքը խախտելու»,- ասաց Թորոսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ցուցարարները չպետք է իրենց կամքը պարտադրեն մյուս քաղաքացիներին։

«Չորս տարուց լինելու են նոր ընտրություններ, և հարկավոր է աշխատել, պատրաստվել դրանց, և այդ ժամանակ ժողովուրդը կընտրի արժանիներին»,- ասաց Թորոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում` ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անց է կացնում հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։