478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան
19:29
28 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներից մեկում կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևանի քրեական դատարան։ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ավարտվել է  ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Հաղթանակ գյուղում գտնվող նախընտրական շտաբ  որսորդական հրացանով մուտք գործելու և կրակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  2008թ. հունվարի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Հաղթանակ գյուղի բնակիչ Սեյրան  Հարոյանը, գտնվելով ալկոհոլ  օգտագործած վիճակում, նախապես իր հետ վերցրած որսորդական հրացանով մուտք է գործել նախընտրական շտաբ,  կրակել հեռուստացույցի վրա և պատի ուղղությամբ, պահանջել է կանչել շտաբի ղեկավարներին։

«Շուրջ 30 րոպե գտնվելով շտաբում՝ Հարոյանը կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, անհասցե հայհոյել,  խափանել շտաբի աշխատանքները։ Նրա խուլիգանական գործողությունները կանխվել են գյուղի բնակիչների միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործված առարկայի օգնությամբ): Քրեական գործն ուղարկվել է  Երևան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: