486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Արցախի հերոսը «Երկրապահ» կամավորական միության անդամներին կոչ արեց չենթարկվել արտաքին ազդեցությանը
19:17
28 Փետրվարի 2008

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը «Երկրապահ» կամավորականների միության անդամներին դիմել է՝ արտաքին ազդեցությանը չենթարկվելու կոչով։

«Հայ ժողովուրդն անցած տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով  անցավ, որոնք հնարավոր եղավ հաղթահարել ապագայի հանդեպ ունեցած հավատի և ազգային համախմբվածության շնորհիվ։ Հաղթանակը պատերազմում միայն հայրենիքի ու ժողովրդի հանդեպ ունեցած պարտք և պարտավորություն չէր, այլև արժանապատվության փորձություն։ Մեր սերունդն արժանապատվորեն անցավ այդ փորձության միջով, որը դաս եղավ ներկա և ապագա սերունդների համար»,-ասված է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Արշավիր Ղարամյանի կոչում։

Նա նշել է, որ այսօր նորից հայ ժողովուրդը  նոր փորձության առաջ է կանգնած։ Հայաստանում հետընտրական գործընթացները և երկրի ներքաղաքական լարված իրավիճակը անհանգստանալու լուրջ հիմքեր են տալիս, որը մեր միասնությանը պառակտումով է սպառնում։

«Գործը հասել է անգամ ժողովրդի անջատմանը՝ ըստ աշխարհագրական ծագման՝ ղարաբաղցիների ստորացուցիչ առանձնացումով, որի իրական նպատակը ժողովրդի մեջ պառակտում մտցնելն է։ Պատերազմի ժամանակ մենք քաղաքական հավակնություններից և անձնական հետաքրքրություններից վեր էինք։ Մեզ առաջ էր մղում ազգային կազմակերպվածությունը, փոխադարձ վստահությունը, ինչը հիմա պակասում է մեզ՝ այս իրավիճակից դուրս գալու համար,-ասել է Ղարամյանը՝ «Երկրապահի» անդամներին կոչ անելով չշոշափել ազգային անվտանգության ոլորտին առնչվող հարցեր ու զգուշանալ արտաքին ազդեցությունից։

«Մեր միասնությունը պառակտելով՝ մենք ապագայում կհայտնվենք անդառնալի  հետևանքների և հիասթափությունների անդունդի առաջ, ինչի համար պատմությունը մեզ չի ների»,-ավելացրեց նա։

«Երկրապահ» կամավորական միության որոշ անդամներ պաշտպանել էին Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով բողոքարկել էր փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։

Տարաձայնությունների պատճառով միությունից հեռացել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան զինվորականներ։

Հայտարարության մեջ ասվում է, որ նախագահական ընտրություններից հետո «Երկրապահի» մի խումբ անդամներ, առանց վարչության համապատասխան որոշման, սկսել են զբաղվել իր նշանակոթյունն ու հեղինակությունը վարկաբեկող գործունեությամբ, ինչը խանգարում է անկախ Հայաստանի պետականոթյան զարգացմանը։

«Նրանց օգտագործում են անազնիվ քաղաքական նպատակների համար, իսկ «Երկրապահի» նախագահը այդ ամենը կանխող որևէ քայլ չի ձեռնարկում»,-ասված է հայտարարության մեջ։

««Երկրապահ» կամավորականների միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հիմնադրվել է 1993 թվականին։ Այն ռազմականացված կազմակերպություն է։ Միության անդամները ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են։ Միության կազմում 10 հազարից ավելի մարդ կա։ «Երկրապահի» նախագահը պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանն է։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում չեն դադարում ընդդիմության կազմակերպած հանրահավաքները, քայլերթերը. նրանք համաձայն չեն նախագահական ընտրությունների արդյունքների հետ։

Հանրահավաքների ժամանակ «Երկրապահի» մի շարք անդամներ, պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը հայտարարել են Լևոն Տեր-Պետրոսյանի կողմակիցներին միանալու մասին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։