486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը 11 մլն. դրամ կհատկացնի մշակութային ժառանգության մասին հեռուստահաղորդումներ պատրաստելու համար
18:25
28 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը 11 մլն. դրամ (մոտ 36 հազար դոլար) կհատկացնի՝ ֆինանսավորելու համար այն հայկական հեռուստաընկերություններին, որոնք հաղորդումներ են պատրաստում ոչ նյութական ազգային մշակութային ժառանգության մասին։ Այս մասին կառավարական ճեպազրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«2008թ. իրականացվելու է առաջին փորձնական ծրագիրը, իսկ արդեն 2009 թվականից իրագործվելու է մշտական հիմունքներով»,- ասաց նա։

Պողոսյանի խոսքերով, ցավոք, հայկական հեռուստաընկերությունները քիչ հայտեր են ներկայացրել այդ ծրագրին մասնակցելու համար, ինչը, նախարարի կարծիքով, պայմանավորված է նրանց մոտ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ։

Մասնավորապես, ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագրերի միջոցով Հայաստանի բնակչությունը կկարողանա լիարժեք տեղեկություններ ստանալ ազգային ծեսերի և ավանդույթների, երգ ու պարի և կենցաղի մասին։

Նախարարն ընդգծեց, որ հատուկ ուշադրության են արժանանալու մարզային հեռուստաընկերությունների ծրագրերը։

Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար արդեն ներկայացված ծրագրերից նախարարն առանձնացրեց մարզային հեռուստաալիքներից մեկի ծրագիրը՝ Վարդավառի տոնի մասին, որտեղ այդ տոնը ներկայացվում է իր սկզնական, պատմական մեկնաբանությամբ։ Պողոսյանն ասաց, որ ներկայումս տոնն ընկալվում է միայն որպես իրար վրա ջուր լցնելու խաղ այն դեպքում, երբ նախկինում այդ խաղին մասնակցում էին բոլոր հարազատները և մտերիմները, իսկ հարսնացուի ծնողների համար այդ խաղը ծառայում էր փեսացու ընտրելու միջոց։

«Ծրագիրն ամբողջովին արտացոլում է ավանդական տեսակետը և բնակչությանը հիշեցնում է տոնի իրական արմատների և պատմության մասին»,- ավելացրեց նա։

Հինգշաբթի տեղի ունեցած նիստին ՀՀ կառավարությունը հաստատեց «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրինագիծը, որը նախատեսում է ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման խստացում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: