486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել` երկրից արտագաղթած մասնագետներին վերադարձնելու համար
17:32
28 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել՝ երկրից արտագաղթած մասնագետներին վերադարձնելու համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագետ Աբել Աղանբեկյանը՝ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի դասախոսների և ուսանողների համար դասախոսության ժամանակ։

«Հայաստանում անհրաժեշտ է նրանց համար հատուկ պայմաններ ստեղծել, ավելի լավ, քան այն, որ նրանք ունեն ցանկացած այլ երկրնում»,- ասաց նա։ Աղանբեկյանը նշեց, որ այդ նպատակների համար պետք չէ ափսոսել միջոցները, քանի որ հայրենիք վերադարձած բարձր որոկավորում ունեցող մասնագետը կարող է ստեղծել մրցունակ արտադրանք։  

Անդրադառնալով Ռուսաստանի համանման հիմնախնդրին՝ տնտեսագետն ասաց, որ Ռուսաստանը բացարձակ փորձ չունի միգրանտների հոսքի առումով, քանի որ երկրում ձուլման հարցերով որևէ լուրջ ծրագիր չի իրականացվում։

Այս կապակցությամբ նա նշեց, որ միգրացիայի հարցով դասական երկիր է Միացյալ Նահանգները, որտեղ ցանկացած քաղաքացի՝ անկախ իր ազգությունից, իրեն ամերիկացի է զգում։

«Սակայն Ռուսաստանն այսօր արդեն կանգնել է այդ ճանապարհին։ Նա շահագրգռված է ռուսալեզու միգրանտներին ընդունելու հարցում, որոնք կգան, եթե նրանց համար լավ պայմաններ ստեղծվեն»,- ընդգծեց Աղանբեկյանը։

Միաժամանակ ակադեմիկոսն ավելացրեց, որ կոպիտ հաշվարկներով, Ռուսաստանի սահմանամերձ երկրներում ապրում են ավելի քան 30 մլն. ռուսալեզու մարդիկ և ծագումով ռուսներ։

Աղանբեկյանի մեջբերած պաշտոնական տվյալներով, այսօրվա դրությամբ Ռուսաստանում ապրում է 10 մլն. միգրանտ, որոնց կեսը անօրինական է գտնվում երկրում։

Արտագաղթը Հայաստանից սկսվել է 1992 թվականից, բայց 2003 թվականից մինչ օրս միգրացիոն հոսքերը բավականին կրճատվել են։ Բացի այդ, 2004 թվականից նկատելի է հայրադարձների թվի աճ։

2007թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտագաղթել է 15817 մարդ՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի 15844-ի դիմաց։ Դրա հետ մեկտեղ, 2008թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստան է վերադարձել 9,6 հազար մարդ՝ 2006թ. 9,1 հազարի դիմաց։

Տարբեր գնահատականներով, վերջին 15 տարիներին Հայաստանից արտագաղթել է 800 հազարից մինչև 1,5 մլն. մարդ։
 
«Առաջատար սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի անցկացրած «Աշխատանքային արտագաղթը Հայաստանից. 2005-2007թթ.» հետազոտության համաձայն, Ռուսաստանը առաջին տեղն է գրավում հայ արտագնա աշխատողների համար։ Հայաստանից աշխատանքային միգրանտների 93 տոկոսը մեկնում է Ռուսաստան։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը՝ 4-5 տոկոսով, երրորդը՝ Ուկրաինան 3-4 տոկոսով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։