484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի բոլոր կառուցողական քաղաքական ուժերի հետ
14:42
28 Փետրվարի 2008

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է համագործակցել երկրի բոլոր կառուցողական քաղաքական ուժերի հետ։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Այսօր բոլոր կառուցողական ուժերը պետք է արձագանքեն մեր կոչին, քանի որ երկրի հետագա զարգացումը կախված է մեր համագործակցությունից։ Եթե անգամ քաղաքական գործիչների միջև տարաձայնություններ կան, դրանք պետք է միայն գաղափարական լինեն»,-ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ այն բանից հետո, երբ հայտնի կդառնա, թե հատկապես որ քաղաքական ուժերն են արձագանքել գործող վարչապետ, Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի՝  համագործակցության կոչին, կկայանա քաղաքական պաշտոնների բաշխումը։

«Երբ հայտնի կդառանան մեր համագործակցության կոչին արձագանքած քաղաքական ուժերը, հասարակությունը կկարողանա տեսնել այդ քննարկումների արդյունքը։ Մենք կստեղծենք ազգային համերաշխության կառավարություն»,-ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ կուսակցության համար սկզբունքային չէ նաև վարչապետի պաշտոնի պահպանումը։

«Մեզ համար սկզբունայինէ, որ ապահովվի կառավարության հնգամյա ծրագրի իրականացումն ու երաշխավորված լինի երկրի զարգացումը։ Մենք այն կուսակցությունը չենք, որը ցանկանում է ամեն գնով պահպանել իշխանությունը։ Իշխանությունը մեզ համար ինքնանպատակ չէ, այլ մեր երկրի և հասարակության խնդիրները լուծելու միջոց»,-ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ Սարգսյանի համագործակցության կոչին արդեն արձագանքել են մի շարք քաղաքական ուժեր։ Մասնավորապես, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը դրական է գնահատել Սարգսյանի առաջարկը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես քննարկում են համագործակցության հնարավորությունը։

Փետրվարի 26-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը, որը ճանաչվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաղթող, հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարգավաճման։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: