478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն ընդունել է փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը
13:04
28 Փետրվարի 2008

Հինգշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի հրաժարականը։

«Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, այն դեպքում, եթե հրաժարականի մասին դիմումը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում փոխխոսնակը չի փոխում իր որոշումը, ապա հրաժարականն ընդունվում է», - ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը։

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննիսյանից՝ փոխխոսնակի պաշտոնում նրա բեղմնավոր աշխատանքի համար և հույս է հայտնել, որ Հովհաննիսյանը կշարունակի իր արդյունավետ օրինաստեղծ աշխատանքը։

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը փետրվարի 22-ին հայտարարել էր խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին, իսկ փետրվարի 25-ին նա ներկայացրել էր հրաժարականի մասին պաշտոնական դիմում։

Նախագահի նախկին թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը փոխխոսնակի պաշտոնից իր հրաժարականը հիմնավորել է ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումներով։

Հայտարարության մեջ ասվում է, որ նա մասնակցել է նախընտրական պայքարում բացառապես քաղաքական մեթոդներով՝ հենվելով գաղափարական և բարոյական արժեքների վրա՝ մրցակցության պահպանման համար՝ մրցակցային քաղաքական երկխոսության շրջանակներում։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ իր առաջադրումով և ընտրապայքարով ինքը փորձում էր ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից, ինչը, սակայն, նրան չի հաջողվել։

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։

ՀՅԴ-ն 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով համաձայնագիր է ստորագրել՝  ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների իշխող  կոալիցիայի հետ համագործակցության մասին։

Համաձայնագրի համաձայն, ՀՅԴ-ն ստացել է երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնը, որը 2007թ. հունիսի 7-ից զբաղեցրել է Վահան Հովհաննեսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։