481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետն այցելել է ԼՂՀ Քաշաթաղի շրջան
11:26
28 Փետրվարի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին հանդիպել է ԼՂՀ  Բերդձոր համայնքի և Քաշաթաղի (Լաչին) շրջանի ղեկավարության հետ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական, շրջանային և պետական նշանակության հարցեր։

Ներկայացնելով 2007 թ.-ի համայնքի տարեկան զեկույցը՝ Բերդձորի ղեկավար Արթուր Սահակյանը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ տուժած քաղաքից բնակչության որոշակի արտահոսքը հիմնականում պայմանավորված է հարմարավետ կացարանների պակասով։

««Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության ղեկավարությունը խոստացել է հաջորդ երեք տարվա ընթացքում կառուցել շուրջ 50 բնակարան։ Սպասվում է, որ 2008 թ.-ին պետական միջոցներով կավարտվի գազիֆիկացումը, կբարելավվի ջրամատակարարումը, կվերանորոգվի ջրամատակարարման ներքին ցանցը, կստեղծվեն նոր աշխատատեղեր և կբարեկարգվեն մի շարք փողոցներ», - նշել է Սահակյանը։

Պատասխանելով ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ղեկավարության բազմաթիվ հարցերին՝ ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ ԼՂՀ կառավարությունը տեղյակ է Քաշաթաղի խնդիրների մասին և այժմ ուսումնասիրվում են դրանց լուծման ուղիները։

«Անհրաժեշտ է նշել, որ պետական միջոցները սահմանափակ են, այնպես որ գործելու է առաջնահերթության սկզբունքը։ Պետությունն առաջին հերթին կաջակցի առավել կենսական խնդիրների լուծմանը», - ընդգծել է ԼՂՀ կառավարության ղեկավարը։ Նա տեղեկացրել է, որ պետական միջոցներով աշխատանքները կիրականացվեն բնակարանաշիության, գազիֆիկացման և գյուղատնտեսական բնագավառներում։

Նրա խոսքերով, շրջանում կգործեն վարկավորման տարբեր ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական զարգացումը։ Արա Հարությունյանը հայտարարել է, որ շրջանում կմշակվեն բազմաթիվ ծրագրեր։

Բերդձորում վարչապետը ծանոթացել է նաև տեղի միջնակարգ դպրոցի պայմաններին և առանձին շինություններին, որոնք վերականգնման կարիք ունեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: