486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեծացել է անօրինական զենքի առգրավվման դեպքերի թիվը. Սերժ Սարգսյան
18:44
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեծացել է անօրինական պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպքերի թիվը, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հաղթել է ՀՀ նախագահական ընտրություններում։

«Տարբերություն չեմ տեսնում քաղաքական գործչի և շարքային քաղաքացու միջև։ Ինձ համար Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար են, և անօրինական զենքը անօրինական է՝ անկախ նրանից դա գտնվում է քաղաքական գործչի, պատգամավորի, թե «Երկրապահ» կամավորականների միության անդամի ձեռքում։ Անօրինական զենքը կանոնավոր կերպով առգրավվում է իրավապահ մարմինների կողմից, իսկ այժմ նման դեպքերի թիվն աճում է»,- ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ ժամանակի հետ քաղաքացիների մոտ պետք է բացառել անօրինական կերպով զենքի պահման փաստերը։

Պատասխանելով ընդդիմությանը սատարող պատգամավորների նկատմամբ բռնություն կիրառելու հարցին՝ վարչապետն ասաց, որ նման դեպքերի մասին տեղեկություններ չունի։

«Չգիտեմ, թե ում նկատմամբ է բռնություն կիրառվում, բայց կոնկրետ փաստերի առկայության դեպքում մենք իրավապահ մարմիններից կպահանջենք գնահատական տալ այդ երևույթներին»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետը խոստացավ ճշտել «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների  նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունը և նման փաստերով քրեական գործերի առկայության դեպքում՝ արագացնել դրանց քննությունը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Վարդան Խաչատրյանը և Զարուհի Փոստանջյանը հայտարարել էին, որ նախագահական ընտրությունների օրն իրենց նկատմամբ բռնություն է  գործադրվել։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները Երևանում ձերբակալել կամ կալանավորել են Տեր-Պետրոսյանի մի քանի կողմնակիցների, որոնց թվում՝ նախկին պետպաշոտնյաների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, որոնցից շատերի մոտ հայտնաբերվել և առգրավվել է զենք և զինամթերք։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: