482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հանրահավաքներ կանցկացվեն՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի
18:33
27 Փետրվարի 2008

Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում միտինգներ կանցկացվեն՝ ի պաշտպանություն Հայաստանի նախկին  նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեց «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Արամ Մանուկյանը։

Նրա խոսքերով, այս պահին Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ ընթանում է Ռուսաստանի հայերի հանրահավաքը՝ ի պաշտպանություն Լևոն Տեր-Պետրոսյանի և ի դատապարտում Հայաստանի գործող իշխանությունների։

«Բացի այդ, երկու օրից Փարիզում տեղի կունենա հայ ուսանողների նստացույցը, իսկ Լոս-Անջելեսի հայ համայնքին հնարավորություն է տրվել հանրահավաք անցկացնել՝  ի պաշտպանություն Հայաստանի առաջին նախագահի, որի ընթացքում նրանք կհայտարարեն նրա դիրքորոշումների հետ իրենց համերաշխության մասին»,-ասաց Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ եվրոպական և ամերիկյան հեռուստատեսություններն ակտիվորեն և բավականին դրական են լուսաբանում ընդդիմության հավաքները, իսկ «ԵՄ ղեկավարությունը հետաքրքրվում է հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներով և առաջարկներով»։

«Human Rights միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկատվություն է հավաքում ընտրությունների ընթացքում կատարված խախտումների և հանցագործությունների վերաբերյալ։ Կազմակերպությունն ուղիղ կապ է հաստատում տուժածների հետ, որպեսզի իր կարծիքը կազմի Հայստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»,-ասաց Մանուկյանը։

Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը շուտով կհայտնի Հայաստանի  իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, որ բավական կոշտ կլինի։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: