484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմությունն արձագանքել է համագործակցության կոչին, հայտարարեց Սերժ Սարգսյանը
17:52
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ,  27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմությունն արձագանքել է իշխանությունների հետ համագործակցության կոչին, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հաղթել է ՀՀ նախագահական ընտրություններում։

«Երեկ իմ ելույթի ժամանակ ես ասացի, թե ինչպիսի համագործակցություն եմ առաջարկում ընդդիմությանը՝ ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարություն ստեղծելը։ Ընդդիմության կողմից արդեն կան համագործակցության արձագանքներ, և այսօրվանից մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը՝ առանց հստակեցնելու մանրամասները։
 
Միաժամանակ նա նշեց, որ խորհրդարանական ամբիոնը «այն տեղը չէ, որտեղ պետք է ներկայացնել այդ առաջարկության մանրամասները»։

«Խնդրում եմ բոլորին, ովքեր պատրաստ են համագործակցության, արձագանքել այդ կոչին, և այդ ժամանակ ամեն ինչ կփոխադրվի գործնական դաշտ»,- ասաց Սարգսյանը։

Նախօրեին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը, որը ճանաչվել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաղթող, հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարգավաճման։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս ձայնով։

Սակայն ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում միտինգներ և քայլերթեր է անցկացնում՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: