482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն 3 միլիոն դրամի ռադիոսարքավորումներ է տրամադրել հայ խաղաղապահներին
16:38
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն 3 միլիոն դրամի ռադիոսարքավորումներ է տրամադրել Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ գումարտակին։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից, հաղորդակցության սարքավորումները տրամադրել է Միացյալ Նահագների Ռազմական համագործակցության գրասենյակը։

««Հերրի ռեյդիո քորփորեյշնից» գնված ռադիոընդունիչները, ալեհավաքները և լրացուցիչ սարքավորումները ուղղված կլինեն հայկական գումարտակի ներուժը հզորացնելուն` կոալիցիոն և խաղաղապահ ուժերի հետ համատեղ գործելու ողջ աշխարհում, և մասնավորապես Կոսովոյում և Իրաքում, ուր ներկայումս գործում են հայկական զորախմբերը:

Հաղորդակցության սարքավորումները ԱՄՆ-ի կողմից պլանավորած ավելի մեծածավալ աջակցության մի մասն են` աջակցելու Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (ԱՀԳԾ) խնդիրներին, որոնք պայմանավորում են Հայաստանի նպատակը խաղաղապահ գումարտակ ստեղծելու գործում։

Աջակցելով այդ նպատակին` 2006թ-ից սկսած ԱՄՆ-ն Միջազգային զինվորական ֆինանսավորման (ՄԶՖ) միջոցներից ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել` հայկական խաղաղապահ գումարտակին ամբողջությամբ ապահովելու համազգեստով, զորավարժային սպառազինմամբ, բժշկական սարքավորումներով, քիմիական նյութերի հայտնաբերման և դրանցից պաշտպանվելու սարքերով և ուսուցմամբ:

Ամերիկյան լրացուցիչ ֆինանսավորում է հատկացվել աջակցելու այս խաղաղապահ գումարտակի ընդարձակմանը` հասցնելով այն բրիգադի ծավալի, ինչպես դա պայմանավորված է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ԱՀԳ ծրագրով:

2008թ-ի ընթացքում ՌՀԳ-ն աշխատելու է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ և տրամադրելու է սահմանափակ քանակությամբ բեռնատար մեքենաներ, համազգեստներ, զորավարժային սպառազինում և հաղորդակցության լրացուցիչ սարքավորումներ` հայկական խաղաղապահ բրիգադի զարգացմանը նպաստելու նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: