482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլը դատապարտում է Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տված խախտումները
16:21
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Տարածաշրջանային զարգացման կենտրոն՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստանը»» դատապարտում է փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ թույլ տված խախտումները։

«Մենք դատապարտում ենք զանգվածային ընտրակաշառքները, քվեատուփերի լցոնումները, ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց և տեղական դիտորդների նկատմամբ ճնշումները և բռնությունները, ընտրողների կամքի արտահայտման նկատմամբ պարտադրանքները»,- ասվում է «Նովոստի-Արմենիային» ուղարկված Թրանսփարենսի Ինթերնեյշնլի հայտարարությունում, որին միացել են նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Կազմակերպությունները դատապարտում են վարչական ռեսուրսի շարունակական չարաշահումները, լրատվամիջոցների կողմնակալությունը և փաստերի խեղաթյուրումը, ինչպես նաև քաղաքական դիրքորոշում արտահայտելու համար քաղաքացիների հետապնդումները և ձերբակալությունները։

«Մենք մեղադրում ենք ՀՀ իշխանություններին հերթական կեղծված ընտրությունների համար, որոնք ուղեկցվել են օրենքի և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ քվեարկության օրը և ետընտրական շաբաթվա ընթացքում»,- ասվում է հայտարարությունում։

Կազմակերպությունները հայտարարում են, որ «երկրում ծավալված բռնապետության դրսևորումների պատասխանատուն այսօրվա իշխանություններն են և նրանց հանցանքների վրա «աչք փակող» միջազգային կազմակերպությունները»։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։