484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներից ընտրագրավի վերադարձի մասին դիմումներ չի ստացել
16:17
27 Փետրվարի 2008

Հայաստանի կենտոնական ընտրական հանձնաժողովը 5 %-ից ավելի ձայն հավաքած նախագահի թեկնածուներից ընտրագրավի վերադարձի մասին դիմում չի ստացել։ Այս մասին չորեքշաբթի  մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը։

Հայաստանի Ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն, ընտրագրավի  գումարը քվեարկության վերջնական արդյունքների հրապարակումից հետո 60 օրվա ընթացքում ենթակա է վերադարձի երկրի նախագահի այն թեկնածուներին, ովքեր ընտրությունների արդյունքում հավաքել են 5 և ավելի տոկոս ձայներ։ Ընտրագրավը  կազմում է 8 մլն դրամ (26 հազար ԱՄՆ դոլար):

«Թեկնածուները դեռ այլ պարտականություններ ունեն, մասնավորապես, պետք է նրանք իրենց նախընտրական հիմնադրամների միջոցների ծախսի վերաբերյալ զեկույց ներկայացնեն ստուգիչ-վերահսկիչ ծառայությանը»,-ասաց Բախչագուլյանը։

Նրա խոսքերով, զեկույցները քննարկելուց հետո միայն ԿԸՀ-ն կանցնի նախընտրական գրավները թեկնածուներին վերադարձնելու կամ այդ միջոցները պետբյուջե փոխանցելու հարցերին։

«Իհարկե, մենք գումարները կվերադարձնենք այն թեկնածուներին, ովքեր հաղթահարել են 5-տոկոսանոց արգելքը, իսկ մնացած գումարը, որը կուղարկվի պետբյուջե, կփոխանցենք հատուկ բանկային հաշվին»,-ասաց Բախչագուլյանը։

Հայաստանի նախագահական ընտրություններին, որը կայացել է 2008 թվականի փետրվարի 19-ին, մասնակցել է ինը թեկնածու։

Հինգտոկոսանոց արգելքը հաղթահարել են 4 թեկնածուներ՝ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5 տոկոս։ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հավաքել էր ընտրողների ձայների 17,7 տոկոսը։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքել է ընտրողների ձայների 7 տոկոսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։