486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալը կալանավորվել է
15:12
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կալանավորվել են ավելի վաղ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալված գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը և իր եղբայր Վարդան Ջահանգիրյանը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, Գագիկ Ջահանգիրյանին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթեր, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), ինչպես նաև ՔՕ-ի 316-րդ հոդվածի առաջին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն)։

 Նրա եղբայր Վարդան Ջահանգիրյանին ներկայացվել է մեղադրանք ՔՕ-ի 316-րդ հոդվածի երկրորդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը գործադրելը իր պարտականությունների կատարման ժամանակ)։

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փետրվարի 23-ին ձերբակալալ են Գագիկ Ջահանգիրյանին, նրա եղբորը՝ Վարդան Ջահանգիրյանին և ևս երկու քաղաքացու։ Երկու ավտոմեքենաների զննման ժամանակ, որոնցից մեկում գտնվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջահանգիրյանը, հայտնաբերվել է ատրճանակ, դանակ, ձեռնաշղթաներ և զրահաբաճկոն։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փետրվարի 23-ի հրամանով Գագիկ Ջահանգիրյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

ՀՀ դատախազության համակարգից Գագիկ Ջահանգիրյանին հեռացնելու մասին միջնորդությամբ շաբաթ օրը նախագահին է դիմել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Ինչպես տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, Ջահանգիրյանը կոպտորեն խախտել է դատախազներին քաղաքականությամբ զբաղվելու՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված արգելքը, քանի որ շաբաթ տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ջահանգիրյանը հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր մտադրության մասին։

Նշված անձինք ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են, որի ղեկավարության ներքո փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվում են ընդդիմադիր հանրավաքներ և երթեր։

 Բողոքի ակցիայի կազմակերպիչները իրենց անհամաձայնությունն են հայտնում ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների առնչությամբ, համաձայն որի ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: