484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Խառն ամուսնությունները դրական են՝ գենոտիպի տեսակետից. Ռոսզարուբեժցենտր
14:43
27 Փետրվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Խառն ամուսնությունները միանշանակ դրական են՝ գենոտիպի բարելավման տեսակետից։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ-ին կից միջազգային-գիտական և մշակութային համագործակցության ռուսական կենտրոնի (Ռոսզարուբեժցենտր) հայրենակիցների և ԱՊՀ ու Բալթյան երկրների հետ աշխատանքի վարչության ղեկավար Տատյանա Պոլոսկովան։ Նրա խոսքերով, այդ տեսակետից այլ ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնություններն ապահովում են «լավ և կենդանի արյան հոսք ռուս ազգի մեջ»։ «Սա միանշանակ դրական է՝ ինչպես գենոտիպի զարգացման տեսակետից, այնպես էլ որպես օրինակ՝ բացարձակ ռուս ընտանիքների համար», - ասաց նա։

Պոլոսկովան համոզմունք հայտնեց, որ Հայաստանի կամ այլ ներկայացուցիչների հետ ընտանիք կազմելու հարցում ռուս կանանց հետաքրքրությունները պայմանավորված են ոչ միայն տնտեսական կամ այլ գործոններով։

«Որպես օրենք, այդ տղամարդիկ տնտեսապես կայացած են և պատրաստ են ստեղծել կյանքի արժանի պայմաններ՝ կանանց և երեխաների համար։ Ցավոք, այս հատկությունը ռուս կանայք դադարել են զգալ Ռուսաստանում վերջին տարիների ընթացքում», - ընդգծեց նա։

Բացի դրանից, Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչի խոսքերով, Ռուսաստանում և մի քանի այլ երկրներում այսօր տեղի է ունենում ընտանեկան արժեքների որոշակի ճգնաժամ, ընդ որում ոչ այնքան ընտանիքի՝ որպես սոցիալական ինստիտուտի, որքան հասարակությունում սոցիալական դերերի փոփոխության տեսակետից։

 «Բավականին ակնհայտ է, որ շատ երկրներում կանայք դառնում են սոցիալապես անկախ, և սա տարբեր կերպ է ընկալվում ընտանիքում, ավելին՝ այն դեպքում, եթե կինն ավելի հաջողակ է սոցիալական բնագավառում, քան տղամարդը», - կարծում է նա։

Խոսելով ընտանիքի ամրության մասին՝ Պոլոսկովան նշեց, որ դրան առաջին հերթին կարող է նպաստել ավագ սերունդը։

«Ընտանիքը, ոչ միայն բնակարան է, որտեղ հավաքվում են մարդիկ, դա կլան է, ճյուղավորված կորպորատիվ բջիջ։ Այն բանի զգացումը, որ դու միայնակ չես և ունես բարեկամներ տարբեր քաղաքներում և երկրներում, տալիս է պաշտպանվածության որոշակի զգացողություն», - պարզաբանեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։