487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը 2 մլն դոլարի պարեն է հատկացրել Հայաստանին
14:30
27 Փետրվարի 2008

Հայաստանը Ռուսաստանից ստացել է 2 մլն դոլար արժողությամբ պարենի երկրորդ մասնաբաժինը՝ սոցիալապես անապահով խմբերի համար։ Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) երևանյան գրասենյակից, օգնությունը հատկացվել է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի 6 մլն արժողությամբ անհատույց պարենային օժանդակության ծրագրի շրջանակներում։

Նվիրատվության շրջանակներում Հայաստանը ստացել է 2360 տոննա ցորենի ալյուր և 330 տոննա բուսական յուղ, ինչը երկրում թույլ կտա սննդով ապահովել շուրջ 50.000 կարիքավոր ընտանիքներին։

«Չնայած վերջին տարիներին երկրի տնտեսական աճի հիանալի ցուցանիշներին, մենք հասկանում ենք, որ եղած միջոցները դեռևս բավարար չեն, որպեսզի իշխանությունները կարողանան համարժեք օգնություն ցուցաբերել սոցիալապես խոցելի խմբերին», - ՊՀԾ-ի մամուլի ծառայությունից «Նովոստ-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի խոսքերը։

Նրա խոսքերով, Ռուսաստանն իրեն պարտավորված է համարում օգնել ՊՀԾ-ին կատարելու իր առաքելությունը Հայաստանում՝ գիտակցելով, որ այդ միջոցները երկրի կարիքավորներին օժանդակելու համար կօգտագործվեն արդյունավետ կերպով։

«ՊՀԾ-ն երախտապարտ է Ռուսաստանի Դաշնությանը առատաձեռն նվիրատվության համար։ Այն զգալիորեն կբարելավի հազարավոր կարիքավոր անհատների պարենային ապահովությունը Հայաստանի ցրտաշունչ ձմեռվա օրերին։ Հույս ունենք, որ կունենանք այլ նվիրատուներ, որոնք մեզ կօգնեն մեր գործունեությունը ավարտին հասցնելու ինչպես հարկն է», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լոլա Կաստրոյի խոսքերը։

Նա ավելացրել է, որ  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների վարչության կողմից ՊՀԾ-ին հանձնված պարենամթերքը կօգնի գործակալությանը շարունակել իր դպրոցական սննդի ծրագիրը, ինչպես նաև գյուղատնտեսական թեմաներով վերապատրաստումները, որը գյուղացիներին օգտակար կլինի նախքան գյուղատնտեսական աշխատանքների վաղ գարնանային սկիզբը։

Հաշվի առնելով այս անգամվա մասնաբաժինը՝ այս ծրագրի շրջանակներում Ռուսաստանից ստացված պարենային օգնության ընդհանուր ծավալը հասել է 4 մլն դոլար։

2003 թ.-ից ի վեր, երբ Ռուսաստանի Դաշնությունը միացավ ՊՀԾ-ի գնալով ավելացող նվիրատու պետությունների շարքին, այն տրամադրել է ավելի քան 44 մլն դոլար՝ ՊՀԾ գոծունեությունը աշխարհի տարբեր երկրներում օժանդակելու համար։ Անցած տարի Ռուսաստանը հայտարարել է, որ ավելացնելու է իր տարեկան նվիրատվությունները ՊՀԾ-ին ընթացիկ տարում հատկացվող 11 մլն դոլարից մինչև 15 մլն դոլար 2009 և 2010 թթ.-ին։

ՊՀԾ-ն (World Food Programme) իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1993 թ.-ին Ադրբեջանից եկած փախստականներին և երկրի ներքին տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար։ Ավելի ուշ օգնությունը սկսել է  հատկացվել նաև տեղաբնակ խիստ կարիքավոր զանգվածներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։