486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական գործիչներին և քաղաքացիներին հանդուրժողականության, երկխոսության և համագործակցության կոչ է անում
13:10
27 Փետրվարի 2008

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկրի քաղաքական գործիչներին և քաղաքացիներին հանդուրժողականության,  երկխոսության և համագործակցության կոչ է անում։

«Անհրաժեշտ է կանգ առնել և լսել իրար,  քանի որ երկրի կառուցման գործըթնացը սկսվում է ամենափոքրից, երբ մենք ունակություն ունենք լսել նրանց, ում հետ համաձայն չենք», - չորեքշաբթի Երևանում ասաց նա լրագրողներին։

Միաժամանակ նա ավելացրեց, որ նախագահական ընտրություններին հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի երեկվա հանրահավաքի ժամանակ հստակ նշվել են հանդուրժողականության և երկխոսության պատրաստակամության կոչերը։

Հարությունյանի խոսքերով, այն երևույթները, որոնք առկա են Հայաստանում հետընտրական շրջանում, վկայում են այն մասին, որ երկիրը դեռևս ամբողջովին չի ազատվել տոտալիտար մի շարք արժեքներից։

«Հաճախ քաղաքական գործիչները կարծում են, որ բացարձակ ճշմարտությունների կրողներ են։ Եվ երբ մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, ապա մոռանում ենք, որ այն հիմնվում է համբերատարության, երկխոսության և համագործակցության վրա։ Այս տեսակետից Հայաստանում լուրջ խնդիր կա՝ մարդու իրավունքների համատեքստում», - ընդգծեց նա։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հայ հասարակության մեջ այսօր նկատվում է պառակտում՝ քաղաքացիների մի մասը ձգտում է մասնակցել հանրահավաքին, իսկ մյուս մասը՝ ցանկանում է ձեռնպահ մնալ դրանից։

«Սակայն մեր հասարակության բոլոր անդամների իրավունքներն ու ազատությունները պետք է հավասարապես պաշտպանված և երաշխավորված լինեն», - հայտարարեց նա։

Այս առնչությամբ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ այսօր երկրի քաղաքացիներն «ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ դա անհանդուրժողականությունն ու բևեռացումն է»։

«Եվ մենք բոլորս պետք է պայքարենք հանուն այն բանի, որպեսզի այս իրողություններն ամբողջովին արմատախիլ արվեն Հայաստանի քաղաքական մշակույթից։ Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել երկրում ստեղծված իրավիճակի իրական պատճառները բացահայտելու և լուծումներ փնտրելու համար», - ասաց մարդու իրավունքնի պաշտպանը։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: