486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Քոչարյանը կարծում է, որ Տեր-Պետրոսյանի զինված կողմնակիցները վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիներին և երկրի կայունությանը
12:48
27 Փետրվարի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զինված կողմնակիցներն անմիջական վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիներին և երկրի կայունությանը։

Նա նշել է, որ բողոքի ընդդիմադիր ակցիաների անցկացման ողջ ընթացքում կան կալանավորվածներ, ինչի մասին տեղեկացնում է Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ես այդ ձեռբակալումները կբաժանեի երեք մասի։ Առաջին մասը՝ այն մարդկանց ձեռբակալումն է, ովքեր անմիջական կապ ունեն ընտրությունների հետ։ Բոլոր խախտումները արձանագրված են, նրանց մասին տեղեկատվությունը կարելի է գտնել Ոստիկանության և Գլխավոր դատախազության կայքերում, իսկ այդ խախտումների համար պատասխանատու բոլոր անձինք, բնականաբար, պետք է պատժվեն», - ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ այնտեղ կան ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ։

ՀՀ նախագահի խոսքերով, երկրորդ բլոկը՝ այն մարդիկ են, ովքեր  ձեռբակալվում են զենք ունենալու և վտանգ ներկայացնելու համար։ «Ողջ այս գործընթացի ժամանակ հենց այդ թեկնածուի (Լևոն Տեր-Պետրոսյան – «Նովոստի-Արմենիա») ընդդիմադիր գործիչներն ակտիվ կապեր են ունեցել զինված ջոկատների հետ և ակտիվորեն փորձում էին ներգրավել դրանց՝ քաղաքական գործընթացների մեջ», - ասել է նախագահը։ Նրա խոսքերով, «Երկրապահ» կամավորականների միության կեսը ներգրավվել է այդ գործընթացի մեջ, կան նաև վետերանների այլ կազմակերպություններ, որոնք ևս ներգրավվել են այդ գործընթացի մեջ։

«Պետությունը չի կարող անտեսել այս փաստը։ Երբ Ազատության հրապարակում անվտանգության մարմինները հայտնաբերում են զինված մարդկանց, ապա նրանք պարտավոր են միջոցառումներ ձեռնարկել նրանց վնասազերծման ուղղությամբ», - ասել է Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացվում նման խմբավորումների վնասազերծման ուղղությամբ, արդեն առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ձեռբակալված են կոնկրետ մարդիկ։ «Այս քայլերը ուղղված են մեր հայրենակիցների անվտանգության և հանգստության ապահովմանը», - նշել է ՀՀ նախագահը

Քոչարյանի խոսքերով, մարդկանց երրորդ խումբը նրանք են, ովքեր այսօր հրահրում են նման իրավիճակը, «ովքեր արդեն 6 օր, թքած ունենալով օրենքի վրա, շարունակում են անցկացնել անօրինական հանրահավաքներ և երթեր»։ «Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները, այս քաղաքում միայն նրանք չեն ապրում, Ազատության հրապարակի շրջապատի շենքերից ստացվում են բազմաթիվ բողոքներ», - նշել է նախագահը;

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: