480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարծում է, որ Տեր-Պետրոսյանը ինքն իրեն փակուղի է գցել
12:15
27 Փետրվարի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն իրեն փակուղի է գցել։

«Ընտրություններից դեռևս երկու շաբաթ առաջ նա հայտարարեց այն մասին, որ արդեն հաղթող է, ինչով նա ինքն իրեն փակուղի գցեց, որից դուրս գալն իրականում շատ բարդ է։ Նրա համար միակ ելքը՝ իր կողմնակիցներին հավաքելն ու հայտարարելն է, որ ընտրությունները կեղծված են և հրապարակում մարդկանց տարբեր միջոցներով պահել է, ինչն այժմ և տեղի է ունենում», - ասել է Քոչարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Քոչարյանի խոսքերով, սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է ժողովրդի և մտերիմների հանդեպ, երբ մարդը խեղդվում է և փորձում է իր ետևից քաշել իր մտերիմներին։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը երկրի համար չարիք է եղել, իսկ այժմ ավելի մեծ չարիք է դառնում իր շրջապատի համար», - կարծում է նախագահը։

Նրա խոսքերով, պետությունը չի կարող անընդհատ տանել նման իրավիճակ։

«Արդեն վեց օր անցկացվում են անօրինական հանրահավաքներ, և իրավապահ մարմինները պետք է միջոցառումներ ձեռնարկեին, սակայն դա չէին անում համբերատարության իմ կոչի պատճառով՝ հուսալով, որ այդ մարդիկ խելամտություն կդրսևորեն», - ասել է ՀՀ նախագահը՝ ավելացնելով, որ տրված ժամանակը բավական էր։

«Մենք մի քիչ էլ կհամբերենք, սակայն ամեն ինչ իր սահմանն ունի։ Մենք ունենք ուժ և հնարավորություն՝ իրավական կարգ ու կանոնը վերականգնելու համար, չնայած մենք հասկանում ենք, որ այնտեղ կան նաև մոլորված զանգվածներ», - ավելացրել է ՀՀ նախագահը։

Նախագահի խոսքերով, երբ նա նայում է հանրահավաքի կադրերը, «ապա տպավորություն է ստեղծվում, որ Ազատության հրապարակում անցկացվում է չհաջողված ներկայացում»։

ԿԸՀ  վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ձայների 52,82 տոկոսով Հայաստանի նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ 21,5 տոկոով  երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Միաժամանակ փետրվարի 20-ից Երևանում անց են կացվում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքներ, քայլերթեր, ինչպես նաև նստացույցեր և ուսանողական ցույցեր։ Ընդդիմության ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները իրենց անհամաձայնությունն են արտահայտում ԿԸՀ-ի կողմից հրապարակված փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։