484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փորձել են պետական կառույցների ներկայացուցիչներին ներգրավել քաղաքական խաղերի մեջ
11:53
27 Փետրվարի 2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները փորձել են պետական կառույցների ներկայացուցիչներին ներգրավել քաղաքական խաղերի մեջ ։

«Մի քանի ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է այն մասին, որ նրա ռազմավարությունը պետական կառույցների փլուզումն է, և այդ ուղղությամբ նա փորձում է անցկացնել լայնամասշտաբ աշխատանքներ», - ասել է Քոչարյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բաժանվել են խմբերի և հանդիպումներ են անցկացրել տարբեր կառույցներում՝ փորձելով քաղաքական խաղերի մեջ ներգրավել դրանց աշխատակիցներին, այդ թվում նաև իրավապահ մարմիններին, սակայն դա նրանց հաջողվել է եզակի դեպքերում։

«Բոլոր այդ քայլերի մասին ինձ զեկուցում էին, մենք տիրապետում էին տեղեկատվությանը՝ ողջ գործընթացի մասին, և այն մարդիկ, ում նրանք դիմում էին, իրենք էին տեղեկացնում նման վտանգավոր մեթոդոլոգիայի կիրառման մասին», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, նման փորձերը ձախողվել են, իսկ արձանագրված եզակի դեպքերը ստացել են պատշաճ արձագանք։

«Իրավապահ մարմինները, զինվորականները իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ, իսկ դիվանագետները պետք է զսպվածություն դրսևորեն։ Ես ադեկվատ ձևով կարձագանքեի նման երևույթների նկատմամբ», - ասել է Քոչարյանը։

Նրա խոսքերով, այդ քայլերը ուղղված էին մեր պետության դեմ։

«Մենք երկար տարիներ ձևավորում էինք այդ պետական կառույցները, այժմ հայտնվել է մի մարդ, քաղաքական միավոր, ով նպատակաուղղված փորձում է փլուզել մեր ձեռքբերումները», - նշել է նախագահը։

«Նման դեպքում կարելի էր այլ բնութագրեր տալ, որոնցից ես կցանկանայի ձեռնպահ մնալ։ Սրանք անթույլատրելի գործողություններ են, և դրանց համար որոշ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն», - հայտարարել է ՀՀ նախագահը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: